ՀՅԴ.–
Հայաստանում նախընտրական գործընթացներ են սկսւել
15:20 / 23.03.2010
Էական չէ, կը լինեն արդեօք Հայաստանում առաջիկայ ընտրութիւնները հերթական կամ ոչ, գլխաւորն այն է, որ դրանք աւելի լաւ անցնեն, քան նախորդները, հակառակ դէպքում հետընտրական խռովութիւններից խուսափել կրկին չի յաջողւի: Մարտի 23-ին կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է յայտնել ՀՅ Դաշնակցութեան Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանը:
«Ես այդքան էլ միամիտ չեմ, որ կարծեմ, թէ Հայաստանում կայանալիք ընտրութիւններն առանց խախտումների են անցնելու, բայց կը ցանկանայի յուսալ, որ այդ խախտումներն այնքան էլ զանգւածային չեն լինի, որ յաղթող ճանաչեն 20 տոկոս հաւաքած թեկնածուին»,- յայտարարել է Ռուստամեանը: Ընդ որում, նա կարծիք է յայտնել, որ Հայաստանում առաջիկայ ընտրութիւններն այդուհանդէրձ հերթական կը լինեն, քանի որ մնացել է ընդամէնը 2 տարի, իսկ երկրում նախընտրական գործընթացներն արդէն սկսւել են: «Բայց եթէ սկսւեն ինչ-ինչ արտահերթ ընտրական գործընթացներ, ՀՅԴ-ն պատրաստ է դրանց»,- նկատել է նա:
Խօսելով կառավարող կոալիցիայի մասին՝ Ռուստամեանն ընդգծել է, թէ այն, թերեւս, կը ձգի մինչեւ ընտրութիւններ: Նա դրական է գնահատել կոալիցիայի կազմում մէկը միւսի հասցէին հնչող քննադատութիւնները: «Դա նորմալ, առողջ մթնոլորտ է: Եւ բոլորովին էլ պէտք չէ խօսել կոալիցիայի շարքերում հնարաւոր պառակտման մասին»,- հաւաստիացրել է նա:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment