19:03 / 24.03.2010
Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտը ձեռք է բերել երկու հազւագիւտ բնօրինակ լուսանկար: Այս անտիպ լուսանկարներում պատկերւած են 1920թ. կոտորածից եւ աւերումից յետոյ աւերակների վերածւած Շուշի քաղաքի հայկական թաղամասի համայնապատկերը: Լուսանկարները արւած են տարբեր դիրքերից. դրանցից մէկը պատկերում է Ղազանչեցոց Ս. Ամենափրկիչ եկեղեցին, որի շուրջը ճարտարապետական ուրոյն կառոյցներով հարուստ հայկական քաղաքի աւերւած տներն ու շինութիւններն են, իսկ միւսում` հրկիզւած ու աւերւած հայկական թաղամասի պատկերն է, որտեղ Կանաչ ժամ եկեղեցին է եւ Շուշի ճարտարապետութեանը բնորոշ եռայարկ ու երկյարկ շէնքերի աւերակները: Այս լուսանկարները տեղի ունեցած եղեռնագործութեան սարսափելի մասշտաբների բացառիկ վկայութիւններն են:
19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին Շուշին Անդրկովկասի խոշոր քաղաքներից մէկն էր եւ նշանակալի դեր էր կատարում Արցախի հայութեան քաղաքական եւ մշակութային կեանքում: 1920թ. մարտի 23-ին մուսավաթականները` Խոսրով-բէկ Սուլթանովի ղեկավարութեամբ, իրագործեցին Շուշիի հայաթափման իրենց վաղեմի ծրագիրը` կազմակերպելով տեղի հայութեան կոտորածն ու հայկական թաղամասի թալանն ու հրկիզումը: Այդ օրը քաղաքում գտնւող թաթարական զօրաջոկատը, որին աւելի ուշ միացան նաեւ քաղաքի այլ բնակիչները , իրագործեցին շուրջ 10.000 հայերի կոտորածը, ինչպէս նաեւ քաղաքի հայկական թաղամասի աւերն ու հրկիզումը: Սոսկալի կոտորածից կարողացան խուսափել միայն մի քանի հազար հայեր, որոնց յաջողւեց փախչել քաղաքից: Երբեմնի ծաղկուն քաղաքը, որի բնակչութեան կէսից աւելին կազմում էին հայերը, մոխրակոյտերի վերածւեց: Այս եղերական օրւանից յետոյ Շուշիի ժողովրդագրական պատկերը կտրուկ փոխւեց եւ քաղաքը զրկւեց իր հայ բնակչութիւնից: Խորհրդային տարիներին Շուշին շարունակաբար ներկայացւում էր որպէս ադրբեջանցի ժողովրդի պատմամշակութային կենտրոն: 1960-1970թթ. Հէյդար Ալիեւի (Ադրբեջանական ԽՍՀ Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար 1969-1982թթ.) ջանքերով ոչնչացւեցին 1920թ. ողբերգութեան հետքերը` երբեմնի հայկական թաղամասի շինութիւնների կիսականգուն աւերակները, որոնք քաղաքում հայկական մշակութային ներկայութեան եւ տեղի ունեցած ողբերգութեան խօսուն վկայութիւններն են:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment