Սարկոզիների ընտանեկան խնդիրների մասին լուրեր տարածած կայքի տնօրէնին ազատել են աշխատանքից


13:38 • 26.03.10
Ֆրանսիայում աշխատանքից ազատել են Newsweb կայքի գլխաւոր տնօրղնին, որն ասեկոսեներ էր տարածել Ֆրանսիայի նախագահական զոյգի ընտանեկան տարաձայնութիւնների մասին։
Լուրերը, թէ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ու առաջին տիկին Կառլա Բրունին դաւաճանում են իրար, շրջանառւել են աշխարհի մի շարք լրատւամիջոցներում, սակայն սկզբնաղբիւրը Newsweb կայքն էր։ Այդ մասին հաղորդում է newsru.com-ը։
Ֆրանսիական նախագահական զոյգի դաւաճանութիւնների մասին տեղեկութիւնները զետեղւել են Newsweb-ի բլոգներից մէկում։ Աշխատանքից ազատւել է նաև վերոնշեալ բլոգի հեղինակը, որը Newsweb-ի աշխատակիցն է։


Tert.am

0 Պատգամ: