Անջեյ Կասպրշիկ.–
«Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնը չի կարելի սառեցւած համարել»

Մարտ 27, 2010թ. 13:14
«2009 թւականի ընթացքում հայկական և ադրբեջանական զինւած ուժերի շփման գծում զոհւել է 19 մարդ։ Շփման գծում տարեկան միջինը զոհւում է 30 մարդ, որոնց թւում նաև սովորական քաղաքացիներ են։
2009թ. մահացու դէպքերի թիւն իջել է 19-ի, ինչը պարբերաբար իրականացւող բանակցութիւնների արդիւնք է։ Այս մասին ասել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջէյ Կասպրշիկը:
«Իւրաքանչիւր մարդկային զոհ ողբերգութիւն է, ինչից պէտք է խուսափել։ Ցաւօք սրտի, պայմանաւորւածութիւն ձեռք չի բերւել շփման գծից դիպուկահարների դուրս բերման վերաբերեալ»,-ասել է Կասպրշիկը։
Ապա նկատել է. «Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնը չի կարելի սառեցւած համարել»:
Անդրադառնալով բանակցային գործընթացին՝ նա նշել է. «Նախորդ տարւանից մենք արձանագրում ենք բանակցային ողջ գործընթացի ամենաինտենսիւ փուլը։ 2009-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպել են 6 անգամ՝ 3 անգամ ՌԴ նախագահի մասնակցութեամբ։ Բանակցութիւններին Դմիտրի Մեդվեդեւի մասնակցութեան արդիւնք էր 2008թ., այսպէս կոչւած, մոսկովեան հռչակագրի ստորագրումը»:
Ինչ վերաբերում է բանակցային գործընթացն աւելի թափանցիկ դարձնելու անհրաժեշտութեանը, Կասպրշիկն ասել է, որ դա կարող է տեղի ունենալ միայն այն ժամանակ, երբ բանակցային գործընթացի վերջնական արդիւնքները վաւերացման համար ներկայացւեն երկու պետութիւնների բնակչութեանը։

ArmAr.am

0 Պատգամ: