Ստամբուլա«հայ» համայնքի «ազդեցիկ ներկայացուցիչ»ը հանդիպել է Էրդողանին

Կարելի է միայն ասել, որ լկտիութիւնն ու անբարոյականի սերմ լինելը դրսեւորւում են Շիրինօղլուի նման արարածների արտայայտութիւններից... Ողբամ քեզ «մարդ»...

18:02 / 26.03.2010
Ինչպէս եւ նախատեսւած էր, մարտի 26-ին տեղի է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը Ստամբուլի հայկական Սուրբ փրկիչ հիւանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուի հետ։
Հանդիպման մասին մանրամասներ դեռեւս չկան, սակայն Պետրոս Շիրինօղլուն հանդիպումից դուրս գալուց պատասխանել է լրագրողների մի քանի հարցի։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Շիրինօղլուն նշել է, որ դարասկզբի ողբերգական իրադարձութիւնների (Հայոց Ցեղասպանութեան) ժամանակ իր պապն էլ է սպանւել, սակայն ինքը գերադասում է նայել ապագային։
NEWS.am-ը յիշեցնում է, որ մինչ Էրդողանի հետ հանդիպելը՝ Շիրինօղլուն նաեւ յստակեցում է մտցրել Էրդողանի կողմից BBC-ին տւած տխրահռչակ յայտարարութեան վերաբերեալ, որտեղ նշւել է, որ Թուրքիան կարող է վտարել իր երկրում գտնւող 100 հազար անօրինական գտնւող հայերին: «Մենք վարչապետին պէտք է ասէինք 70 հազար Թուրքիայի եւ 30 հազար Հայաստանի քաղաքացի հայ կայ Թուրքիայում, սակայն սխալմամբ ընդհանուր 100 հազարը նշել ենք որպէս անօրինական հայերի թիւ, որն էլ արտասանել է Էրդողանը:
Իսկ Էրդողանն էլ մեզ վստահելով արտասանել է այդ թիւը, որի համար իրենից ներողութիւն եմ խնդրում: Միեւնոյն ժամանակ վարչապետից շնորհակալութիւն եմ յայտնում մեզ վստահելու համար եւ գիտեմ, որ Լոնդոնում նրա ասած խօսքը սրտից չի բխել»,-նշել է Պետրոս Շիրինօղլուն:


Լուրեր Հայաստանից

*** Կարելի է միայն ասել, որ լկտիութիւնն ու անբարոյականի սերմ լինելը դրսեւորւում են Շիրինօղլուի նման արարածների արտայայտութիւններից... Ողբամ քեզ «մարդ»... Վ.

0 Պատգամ: