Դաշնակցական պատգամաւոր.–
Հայաստանի կառավարութիւնը չի աջակցում գիւղացիներին
Հայաստանի կառավարութիւնը 2010 թւականը հռչակել է գիւղատնտեսութեան զարգացման գերակայ ուղղութիւն, սակայն այդ ուղղութեամբ անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկում: Մարտի 24-ին «Դուպլեքս» ակումբում Կառավարութեան քայլերը անբաւարար է գնահատել ԱԺ բնապահպանական եւ գիւղատնտեսական հարցերի մշտական յանձնաժողովի անդամ, Դաշնակցական Բագրատ Սարգսեանը:
Դաշնակցական պատգամաւորը քննադատել է կառավարութեանը՝ յատկապէս գիւղատնտեսութիւններին չսուբսիդաւորելու համար:
«2007 թւականին լրավճարներ են տրամադրել, շուրջ 247 միլիոն դրամ յատկացւել է հող օգտագործողներին՝ որպէս սուբսիսդիա, առաւելապէս Արագածօտնի մարզի ցորէն մշակող տնտեսութիւններին, 2008-ին այդ գումարը դինամիկ աճել եւ է, կառավարութիւնը 1 միլիարդ 594 միլիոն է յատկացրել, 2009 թւականին՝ 1 միլիարդ 602 միլիոն, բայց օգտագործւել է 1միլիարդ, 582 միլիոնը։ 2010 թւականը հռչակւել է գիւղատնտեսութեան զարգացման գերակայ ուղղութիւն, բայց բիւջէով, որպէս աջակցութիւն, յատկացւել է 588 միլիոն դրամ։ 1միլիարդ 54 միլիոնով այդ գումարը պակասել է, ո՞ր տրամաբանութեամբ են հռչակում գերակայ ուղղութիւն, երբ սուբսիդիաները պակասեցւել են»,-բացատրել է Բագրատ Սարգսեանը: Վերջինս աւելացրել է նաեւ, որ 2-րդ տարին է՝ կառավարութիւնը չի սուբսիդաւորում գիւղացիներին՝ պարարտանիւթ յատկացնելիս:
«Պէտք է պետութիւնը աջակցի գիւղացիական տնտեսութիւններին ու ֆերմերներին, որպէսզի նրանք կարողանան ինտենսիվ հողամշակութեան անցնել, բայց այսօր ոչ մի աջակցութիւն գիւղացին չի զգում»,-նշել է ԱԺ պատգամաւորը:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment