ՆԱՏՕ-ում ՀՀ Առաքելութեան ղեկավարը Անտվերպենում պատմել է հայերի դէմ Ադրբեջանի ագրէսիայի մասին
11:56 • 27.03.10
Մարտի 25-ին ՆԱՏՕ-ում ՀՀ Առաքելութեան ղեկավար Սամւէլ Մկրտչեանը Հայաստանի անվտանգութեան քաղաքականութեանը և Հարաւային Կովկասի անվտանգութեան խնդիրներին նւիրւած դասախօսութեամբ հանդէս եկաւ Անտվերպենի «Լեսիուս» համալսարանական քոլեջում: Միջոցառմանը մասնակցեցին դասախօսներ, ուսանողներ, Եւրոպական յանձնաժողովի և այլ միջազգային կազմակերպութիւնների ներկայացուցիչներ։
Ներկայացնելով Հայաստանի անվտանգութեան քաղաքականութեան ընդհանուր դրոյթները, որոնք միտւած են տարածաշրջանում առկայ հակասութիւնների յաղթահարմանը, ընդհանուր շահերի շեշտադրմանը, բաժանարար գծերից ազատմանը` առաքելութեան ղեկավարը անդրադարձաւ ՀԱՊԿ-ին անդամակցութեանը, ՆԱՏՕ-ի հետ գործընկերային յարաբերութիւնների զարգացմանը, անմիջական հարեւանների` Վրաստանի եւ Իրանի հետ յարաբերութիւններին:
Սամւէլ Մկրտչեանը հանգամանալից ներկայացրեց Ղարաբաղեան հակամարտութեան պատմական ակունքները, Ադրբեջանի վարած խտրական քաղաքականութիւնը, ԼՂ ժողովրդի դէմ Ադրբեջանի սանձազերծած ագրէսիան և դրա հետևանքները, հիմնախնդրի կարգաւորման ջանքերը:
Հիւսիս–ատլանեան դաշինքում ՀՀ դեսպանը ներկայացրեց նաև Հայաստանի և Թուրքիայի յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը ինչպէս նաև այն արհեստական պատրւակներով ձգձգելու թուրքական կողմի փորձերը։
Tert.am
0 Պատգամ:
Post a Comment