23.03.2010
Ռուզաննա Ստեփանեան
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը քննադատել է Հայաստանի իշխանութիւնների՝ ներկայիս տնտեսական քաղաքականութիւնը՝ մատնանշելով իր ղեկավարած տարիներին ձեռք բերւած տնտեսական յաջողութիւնները: Ընդդիմութեան ներկայացուցիչ՝ Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատեանը համաձայն չէ նրա բերած փաստարկներին:
«Այո, ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում ճգնաժամեր: Դա պէտք է գիտակցել եւ նախապատրաստւել դրան լաւ տարիներին: Սակայն՝ ոչ թէ տնտեսութեան զարգացումը զսպելով, այլ՝ պահուստների ձեւաւորմամբ, պետական պարտքի եւ բիւջէի պակասորդի կրճատմամբ, առեւտրի դիվերսիֆիկացմամբ եւ այլն: Եւ մենք դա արել ենք», - «Մեդիամաքս» գործակալութեանը տւած հարցազրոյցում երեքշաբթի օրը ասել է Ռոբերտ Քոչարեանը՝ շարունակելով. - «1998-2008 թւականներին համախառն ներքին արդիւնքի նկատմամբ արտաքին պարտքի յարաբերակցութիւնը 46 տոկոսից կրճատւել էր մինչեւ 13 տոկոս: Բիւջէի պակասորդը, իմ նախագահութեան վերջին տարիների տւեալներով, կազմում էր 2 տոկոսից պակաս, միջին տարեկան ինֆլյացիան՝ 2-4 տոկոս՝ տնտեսութեան 12-14 տոկոս աճի պայմաններում: 2008 թւականի սկզբին միայն Ֆինանսների նախարարութեան հաշիւների ազատ մնացորդը կազմում էր 100 միլիարդ դրամ՝՝ իդէալական մակրոտնտեսութիւն, որը խօսում է այն մասին, որ երկիրը ծախսում էր աւելի քիչ, քան վաստակում էր՝ աշխատած միջոցների մի մասը պահելով «սեւ օրւայ» համար»:
Քոչարեանի համոզմամբ՝ հէնց դա հնարաւորութիւն տւեց նոր իշխանութիւններին «ծախսել խնայողութիւնները եւ նոր վարկեր վերցնել հակաճգնաժամային ծրագրերի իրականացման համար»:
Ռոբերտ Քոչարեանը հակադարձում է նաեւ այն պնդումներին, թէ տնտեսութեան կտրուկ անկման պատճառ են դարձել իր ղեկավարման տարիներին շինարարութեան չափազանց բարձր տեմպերը: Նա նշում է, թէ «այսօր էլ երկրում մեծ է բնակարանների, գրասենեակային եւ առեւտրային տարածքների պահանջարկը»:
Ընդգծելով, թէ կարելի էր խուսափել շինարարութեան ոլորտում արձանագրւած անկումից՝ Քոչարեանը առաջարկում է հետեւեալ բանաձեւը. - «Անհրաժեշտ է համախմբել ջանքերը բնակարանային պահանջարկի պահպանման համար: Կարծում եմ, կառավարութիւնում արդէն կայ այդ ըմբռնումը»:
Իշխող Հանրապետական կուսակցութեան ներկայացուցիչները խոստացան աւելի ուշ անդրադառնալ Ռոբերտ Քոչարեանի դիտարկումներին: Իսկ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրէսի անդամ Հրանտ Բագրատեանը «Ազատութիւն» ռադիոկայանի հետ զրոյցում նշեց, թէ Քոչարեանի ներկայացրած թւերը «իրականութեանը չեն համապատասխանում»:
«Քոչարեանն ասում է, որ արտաքին պարտքը 46 տոկոսից իջել է 13 տոկոսի: Արդեօ՞ք պարոն Քոչարեանը հասկանում է, որ այդ ընթացքում դրամը արժէւորւել է 595-ից 300-ի: Այսինքն՝ այդ տոկոսի իջեցումը միայն երկու անգամ տեղի է ունեցել դրամի արժէւորման յանցաւոր քաղաքականութեան հետեւանքով», - ասաց Բագրատեանը:
Ինչ վերաբերում է երկրորդ նախագահի ղեկավարութեան տարիներին կատարւած շինարարութեանը, ապա նախկին վարչապետի համոզմամբ, Ռոբերտ Քոչարեանը ընդամէնը «շահադիտական նպատակներով» խրախուսել է էլիտար շէնքերի շինարարութիւնը, ինչի արդիւնքում «մի խումբ մարդիկ հսկայական շահոյթներ են ունեցել», իսկ «կառուցւած բնակարանների մեծ մասը այդպէս էլ չի վաճառւել»:

«Ազատութիւն»
0 Պատգամ:
Post a Comment