Հայաստանում այս գիշեր, ժամացոյցների սլաքները մէկ ժամ առաջ են քաշւելու

Մարտ 26, 2010թ. 15:15
Հայաստանը այս շաբաթ լոյս կիրակի գիշերը անցնում է ամառային ժամանակի: Ինչպէս տեղեկանում է ՀՀ էկոնոմիկայի նախարարութիւնից, «ՀՀ տարածքում ժամանակի հաշւարկման կարգի մասին» օրէնքի համաձայն՝ մարտի վերջին կիրակի օրը (մարտի 28-ին) ժամը 2-ին Հայաստանի տարածքում ժամացոյցի սլաքները պէտք է մէկ ժամ առաջ տանել։
Նշենք, որ ամբողջ աշխարհում ամառային ժամանակին անցնելու համակարգից օգտւում են մօտ 110 երկրներ: Առաջին անգամ ժամացոյցի սլաքները փոխւել են Մեծ Բրիտանիայում 1908թ.-ին, ինչից յետոյ շատ երկրները հետևել են նրա օրինակին: Նշւում է, որ նման համակարգի կիրառումը օգնում է խնայել էլեկտրաէներգիան:


ArmAr.am

0 Պատգամ: