Հայուհուն Թուրքիայում խոշտանգելով սպանե՞լ են
13:06 • 08.08.10
Թուրքիայում յայտնաբերւել է հուլիսի 17-ին Անկարայում անհետացած 29-ամեայ հայուհի, ծնունդով չարենցաւանցի Աննա Դաւթեանի մարմինը՝ խոշտանգւած վիճակում։ «Ազատութիւն» ռադիոկայանի հետ զրոյցում այս լուրը հաստատել է Չարենցաւանի քաղաքապետ Յակոբ Շահգալդեանը՝ նշելով, որ դստերը գտնելու նպատակով Անթալիա մեկնած Աննայի մայրը 90 տոկոս հաւանականութեամբ ճանաչել է դստեր մարմինը:
Աննան 6 ամսական յղի էր։ Tert.am-ի ունեցած տեղեկութիւններով՝ կնոջ մարմինը գտել են Տրապիզոնի մօտակայքում՝ ջրանցքից։
Երիտասարդ կնոջ մարմինը Հայաստան տեղափոխելու հարցում դժւարութիւններ են առաջացել, որովհետև Աննայի մարմինը անճանաչելի է: Հարազատներն առայժմ սպասում են ԴՆԹ-ի անալիզի պատասխանին:
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայեանը մեզ յայտնեց, որ որոնման աշխատանքներում օժանդակութիւն ցուցաբերելու խնդրանքով ՀՀ ԱԳՆ-ն յայտագիր է ուղարկել Թուրքիայի իշխանութիւններին։
Ինչպէս Tert.am-ն արդէն տեղեկացրել էր՝ վկայակոչելով թուրքական Sabah օրաթերթին, 29-ամեայ Աննա Դաւթեանը, որն իր ընկերոջ հետ Անթալիա էր ժամանել յուլիսի 15-ին, երկու օր հանգստանալուց յետոյ որոշում է վերադառնալ Դուբայ, որտեղ բնակութիւն էր հաստատել մէկ տարի առաջ ամուսնանալուց յետոյ:
Յուլիս 17-ին ընկերոջից Անկարայի հիւրանոցներից մէկում բաժանւելուց յետոյ Աննա Դաւթեանն առեղծւածային պայմաններում անհետացել էր:
Ըստ որոշ տեղեկութիւնների, սակայն, Աննան մենակ էր մեկնել Թուրքիա։
Tert.am

0 Պատգամ:
Post a Comment