Տւէք մեր 16 քառակուսին



Երևանի բնակլիմայական պայմաններում խիտ կառուցապատումը մայրաքաղաքի բնակչութեան վրայ բացասական ազդեցութիւն ունի,- ասուլիսի ժամանակ յայտարարեց Հայաստանի ճարտարապետների միութեան նախագահ Մկրտիչ Մինասեանը:
Բանախօսն անհանգստութիւն յայտնեց կանաչ գօտիների և բակերի հաշւին կառուցապատման աշխատանքների հետ կապւած, նշելով, որ Երևանի մայրցամաքային չոր կլիմայական պայմաններում իւրաքանչիւր անձին մայրաքաղաքում պէտք է հասնի 20 քառակուսի մետր կանաչ տարածք, «սակայն այդ ցուցանիշն այսօր 4 քառակուսիի է հասցւած»:
«Իւրաքանչիւր քաղաքում բակերը բնակչութեան համար հանգստանալու գօտի են, բայց այսօր Երևանի կենտրոնում բազմաթիւ բնակելի տների հարևանութեամբ բակեր համարեա չկան:
Վտանգավոր է, որ նւազում են կանաչ գօտիները, բացի այդ, նման խիտ կառուցապատումը դժւարացնում է երթևեկութիւնը»-նշեց նա։ Նա շէնքերի խտութիւնը կապեց ևս մի վտանգի հետ. թէև նոր շինութիւնները կառուցւում են բարձր սեյսմակայունութեամբ, այնուամենայնիւ` շէնքերի միջև նւազող տարածութիւնը վտանգաւոր միտումներ է ենթադրում:
Հայաստանի անկախացումից ի վեր, քաղաքաշինական նոր լուծումներ իրագործելու նպատակով, մայրաքաղաքում նոր շինութիւններ սկսեցին կառուցել այնպիսի «անպաշտպան գօտիներում», ինչպիսին են այգիներն ու բակերը: Բանախօսը մտահոգութիւն հայտնեց, որ անտեսկում են դեռ խորհրդային ժամանակններից ընդունւած քաղաքաշինութեան որոշ նորմեր, թէև դրանք ընդունւած են աշխարհի տարբեր երկրներում:
«Քաղաքաշինութեան նորմերը սոցիալական կամ տնտեսական պայմանների հետ կապ չունեն», - ընդգծեց Ճարտարապետների միութեան նախագահը:

07.08.2010, 13:00
Aysor.am

0 Պատգամ: