Եարոսլաւլի դպրոցում հայերի եւ եզդիների զանգւածային

ծեծկռտուք է եղել



Օգոստոս 07, 2010 14:54
Եարոսլաւլի Դերժինսկի դպրոցներից մէկի տարածքում օգոստոսի 5-ի առաւօտեան իսկական ճակատամարտ է եղել: Իրար են բախւել մօտ 40 հայեր եւ եզդիներ, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Այդ երեկոյ մարզադաշտում դեռահասները ֆուտբոլ էին խաղում, իսկ մեծահասակները երկրպագում էին երեխաներին: Խաղի թէժ պահին երեխաներից մէկի հայրը զայրանում է հակառակորդ թիմի խաղացողների վրայ, մօտենում եւ հարւածում երեխաներից մէկին: Ծեծկռտուք է սկսւում, որին միանում են դաշտում գտնւողները:
Դպրոցի ահաբեկւած պահակը ոստիկանութիւն է կանչում: Մի քանի րոպէից ժամանում են ոստիկանները, սակայն նրանց վրայ ոչ ոք ուշադրութիւն չի էլ դարձնում: Ամբոխին հանգստացնելու համար ոստիկաններից մէկը ստիպւած է լինում օդ կրակել:
Ծեծկռտուքի կազմակերպիչներից երկուսին ոստիկանութիւնը ձերբակալում է: Ներկայումս կողմերը իրար նկատմամբ յաւակնութիւններ չունեն:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: