2000 Յուշարձանի Պատասխանը
Ո՞վ Պետք Է Տայ
2002 եկեղեցի, վանք ունէինք մինչև 1915թ.-ը, այդ ամէնի առիւծի բաժինը ոչ ևս է, այն 2000 յուշարձանի պատասխանը ո՞վ պէտք է տայ: Պէտք է աւերէք այդ 2000-ը և 1 վերականգնէք, մենք էլ խորին շնորհակալութի՞ւն յայտնենք: Այսօր այս մասին խօսեց պատմաբան Ռաֆիկ Թադէոսեանը` անդրադառնալով սեպտեմբերի 19-ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցւելիք Պատարագին:
Բանախօսը նշեց, որ Թուրքիան չի ընդունում Հայոց Ցեղասպանութիւնը և ուզում է հայերին «երջանկացնել» սեպտեմբերի 19-ով, իսկ դա նման է, որ «մէկից խլել են իր տունը, տարիներ յետոյ մի կոնֆէտ են տալիս, պահը նկարում և ասում` խոստովանիր, որ մեր մէջ յարաբերութիւնները լաւ են»:
Պատմաբանը շեշտեց, որ Ս. Պատարագի մատուցման միջոցառումից Թուրքիան ունի իր հաշւին քաղաքական միաւորներ գրանցելու խնդիր:
Առաջին քաղաքական խնդիրը, ըստ պատմաբանի, այն է, որ Թուրքիան հասել է մի գծի, որտեղից մի քայլ է դէպի պարտութիւնը, վտանգը թուրքերը զգում են. պէտք է Ամերկային ցոյց տալ, որ 5-10 հազար հոգի եկել է մասնակցելու արարողութեանը:
Յաջորդ միաւորը, ըստ Ռ. Թադէոսեանի, Թուրքիայի Եւրամիություն մտնելու «չարչրկւած պրոցէսի» խնդիրն է, չորրորդ քաղաքական կողմը` արձանագրութիւններն են:
Արձանագրութիւնները, որոնք ըստ նրա, Թուրքիայի կոմղից ի սկզբանէ սառեցւած էին և թուրքերն այժմ ուզում են ապակոնսերւացնել և կարևոր չէ, թէ քաղաքական քայլ կանեն, սպորտային, թէ՞ մշակութային:
«Մօտենալ հակառակորդին որևէ ձևով, որևէ ձևն էլ Սուրբ Խաչն է, այլ կերպ ասած, եթէ թուրքերին դուրս են գցում դռնից, մտնում են պատուհանից, պատուհանից են գցում` մտնում են օդանցքից»,- ընդգծեց պատմաբանը:

ԱՅՍՕՐ, 15:59
Aysor.am
0 Պատգամ:
Post a Comment