Ինչի՞ Տակ
Սուրբ Խաչում
Աղօթել
Ինչի՞ տակ Սուրբ Խաչում աղօթել` թուրքկաան դրօշների, թէ՞ Աթաթուրքի նկարի. Սուրբ Խաչը օգտագործւում է որպէս թանգարան, եկեղեցի չէ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Վան-Վասպուրական» հայրենակցական միութեան նախագահ Ռոմիկ Յովնանեանը` խօսելով սեպտեմբերի 19-ին Սուրբ Խաչում նախատեսւած Պատարագի շուրջ:
Նշելով, որ նախատեսւում է 6000 մարդու այցը Սուրբ Խաչ, բանախօսը շեշտեց, որ 6000 մարդու անցումը երկու սահմաններով` տեխնիկապէս անհնար է, քանի որ Հայաստան-Վրաստան, Վրաստան-Թուրքիա սահմանների վրայ անցումը երբեմն ժամեր է տևում:
«6 000 մարդ անցնելու համար` կայծակի արագութեամբ, կտևի 6000 րոպէ: 6000 մարդ Վրաստանի տարածքով անցնելն անհնարին է, լաւագոյն դէպքում 600 մարդ` 2 օրւայ ընթացքում»,- ընդգծեց Ռ. Յովնանեանը:
Ռոմիկ Յովնանեանը նաև նշեց, որ եկեղեցու տարածքը մօտաւորապէս 100 քառ մետր է առաւելագոյնը 100 մարդ կտեղաւորւի:
«30 հրաւիրատոմս է բաժանւելու, կղզին կտեղաւորի 1000-ից ոչ աւել մարդ, այս պահին Աղթամար կղզում մէկ հատ զուգարան կայ, մարդիկ ի՞նչ են անելու, իջնելու են լճի մէ՞ջ»,- հարց է տալիս Ռ. Յովնանեանը:
Բանախօսն ընդգծեց նաև, որ սեպտեմբերի 19-ին շատերին թոյլ չի տրւելու ներկայ գտնւել մատուցւելիք Պատարագին, իսկ Սուրբ Խաչում մատուցւելիք Պատարագը թուրքական կառավարութիւնը ուզում է «օգտագործել քաղաքական նպատակներով, շօու սարքելով, որպէսզի ամբողջ աշխարհին ցոյց տայ, թէ տեսէք մենք ինչքան լաւ ենք հայերի հետ»:
«Եթէ Ցեղասպանութեան հարցը քննարկւի, թուրքերը կարող են իրենց փաստարկները բերել` մենք լաւ ենք, ինչո՞ւ էք խանգարում մեր յարաբերութիւններին»,- շեշտեց «Վան-Վասպուրական» հայրենակցական միութեան նախագահը:

ԱՅՍՕՐ, 14:49
Aysor.am
0 Պատգամ:
Post a Comment