Հայաստանի ներկայացուցիչը յաղթեց
«Նոր ալիք 2010» մրցոյթում
11:51 • 01.08.10
Հայաստանի ներկայացուցիչ Սոնա Շահգելդեանը յաղթել է Եուրմալայում անցկացւած «Նոր ալիք 2010» («Новая волна 2010») երգի մրցոյթում։
Մրցոյթի վերջին փուլում յուլիսի 31-ին երիտասարդ կատարողները ժիւրիի դատին են ներկայացրել ինքնատիպ երգեր։ Մրցութային երեք օրերի արդիւնքում Սոնան հաւաքել է 288 միաւոր՝ մէկ միաւորով առաջ անցնելով ուկրաինուհի Տատիանա Շիրկոյից։ Երրորդ մրցանակակիր է դարձել Էստոնիայի ներկայացուցիչ Ուկու Սուվիստեն։
Նշենք, որ երիտասարդ կատարողների «Նոր ալիք 2010» մրցոյթի բացումը տեղի էր ունեցել յուլիսի 27-ին լատւիական Եուրմալա ծովափնեայ քաղաքում։ Այս տարի մրցոյթի եզրափակչին մասնակցում էր 12 երկրից 17 ներկայացուցիչ։ Նրանք մրցում էին մի քանի երաժշտական ուղղութիւններով. համաշխարհային հիթ, իրենց երկրի հիթ, ինչպէս նաև ինքնատիպ երգ։Այսօր կը կայանայ մրցոյթի փակման արարողութիւնը և յաղթողների մրցանակաբաշխութիւնը։
Յիշեցնենք, որ «Նոր ալիքի» մրցանակային հիմնադրամը 100 հազար եւրօ է, որը կը բաժանւի յաղթողների միջև. առաջին տեղը զբաղեցնողը կստանայ 50 հազար եւրօ, երկրորդը՝ 30 հազար եւրօ, երրորդը՝ 20 հազար եւրօ։
Tert.am

0 Պատգամ: