TEZ TOUR ընկերութիւնը խոստովանել է, որ Թուրքիայում Հայ զբօսաշրջիկներին ծեծել են
Յուլիս 31, 2010 19:06
TEZ TOUR ընկերութեան Հայաստանեան ներկայացուցչութիւնը խոստովանել է Ալանիայում Հայ զբօսաշրջիկների հետ տեղի ունեցած միջադէպի փաստը: NEWS.am-ի թղթակցի հարցին ի պատասխան, ընկերութեան տնօրէն Նարինէ Դաւթեանը հաստատել է, որ նման միջադէպ իրօք տեղի է ունեցել: NEWS.am-ը մէջբերում է Նարինէ Դաւթեանի պատասխան տեքստը՝ առանց որեւէ խմբագրման:
«Մեր զբօսաշրջիկներն իսկապէս հանգստացել են Ալանիայի «Авенрура Парк»-ում: Տեղի ունեցածի մասին տեղեկացւել է TEZ TOUR-ի Անթալիայի գրասենեակը: Զբօսաշրջիկներին է մօտեցել զբօսավարը՝ տեղի ունեցածի հանգամանքները ճշտելու համար: Արդիւնքում պարզւել է, որ հանգստացողների եւ հիւրանոցի սպասարկող անձնակազմի միջեւ վէճ է տեղի ունեցել, քանի որ հիւրերը ալկոհոլի ազդեցութեան տակ են եղել եւ իրենց պահւածքով հիւրանոցի անձնակազմին դրդել են կոնֆլիկտի, ինչի հետեւանքով վէճը վերածւել է ծեծկռտուքի: Հիւրանոցի ադմինիստրացիան ոստիկանութիւն է կանչել: TEZ TOUR-ի աշխատակիցների եւ հիւրանոցի անձնակազմի միջեւ տեղի ունեցած բանակցութիւններից յետոյ հիւրանոցը բողոքը հետ է վերցրել: Կոնֆլիկտը հարթելուց յետոյ Սարաջեան ընտանիքը մինչեւ հանգստի աւարտը մնացել է հիւրանոցում եւ նրանք այլ հիւրանոց տեղափոխւելու որեւէ պահանջ կամ ցանկութիւն չեն յայտնել:
TEZ TOUR-ը հաւաստիացնում է, որ «անկախ իրավիճակից եւ այն հանգամանքից, թէ որ երկրում են նրանք գտնւում, մեր զբօսաշրջիկները մշտապէս ստանում են անհրաժեշտ աջակցութիւն եւ օգնութիւն ցանկացած խնդրի լուծման հարցում»:
NEWS.am-ը չի տպագրում միայն TEZ TOUR-ի պատասխանի վերջին հատւածը, քանի որ այդ հատւածը ընկերութեան բացայայտ գովազդն է:
Յ.Գ. Խմբագրութիւնը ձեռնպահ է մնում միջադէպի վերաբերեալ TEZ TOUR-ի ներկայացրած վարկածի վերաբերեալ որեւէ մեկնաբանութիւն անելուց: Ամենատարրական հարցը, որը ծագում է ընկերութեան ներկայացրած պատասխանն ընթերցելուց յետոյ՝ այս է. «Արդեօ՞ք 15-ամեայ անչափահասը նոյնպէս հարբած է եղել, ով նոյնպէս ծեծի է ենթարկւել հիւրանոցում»:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: