«Արեւորդի» ամառային դպրոց 2010
Արդէն չորրորդ տարին է Վայրի բնութեան եւ մշակութային արժէքների պահպանման հիմնադրամն իրականացնում «Արեւորդի» ամառային դպրոց» նախագիծը, որին մասնակցում են տարւայ ընթացքում իրենց լաւագոյնս դրսեւորած «Արեւորդի» էկօ-ակումբների սաները: Ինչպէս եւ նախորդ 3 տարիներին՝ նախագծի իրականացումը հնարաւոր դարձաւ գլխաւոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերութեան եւ գործընկեր GTZ կազմակերպութեան աջակցութեամբ: Նախագծին, ինչպէս եւ անցած տարի, սատարում է ԵՈՒՆԻՍԷՖ-ը:
Նախագիծն իրականացւում է օգոստոսի 5-15-ը Ծաղկաձորում՝ «Գրողների ստեղծագործական տանը»:
Վայրի բնութեան և մշակութային արժէքների պահպանման հիմնադրամից յայտնում են, որ տասնօրեայ ամառային դպրոցի ձեաչափն այս տարի իւրայատուկ է, ծրագիրը՝ յագեցած:
9 մարզի ներկայացուցիչ 62 «արեւորդիները» օգոստոսի 5-15-ն ընկած ժամանակահատւածում անցնում են էկոլոգիայի, լրագրութեան, մոնտաժի ինտենսիւ դասընթացներ, հայագիտութիւն, ինքնապաշտպանութեան հմտութիւններ, հայկական ժողովրդական պար:
Այս տարին յատկանշական է նաեւ «Արեւորդի» միաբանութեան հիմնադրմամբ: Առաջին մէկ շաբաթւայ ընթացքում «արեւորդիներն» իրենք մշակեցին միաբանութեան կանոնադրութիւնը՝ այն սկզբունքների ցանկը, որոնց միաբանութեան անդամը պարտաւորւում է հաւատարիմ մնալ:
Այս ամէնին զուգահեռ՝ ամէն մարզ մշակում է իր բնապահպանական նախագիծը, որը կներկայացնի ամփոփիչ միջոցառմանը՝ օգոստոսի 15-ին: Լաւագոյն նախագիծը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերութեան կողմից կարժանանայ 700.000 ՀՀ դրամի չափով դրամաշնորհին, ինչպէս նաև կենսաբազմազանութեանը նւիրւած ցուցահանդէսի լաւագոյն լուսանկարը կստանայ լափթոփ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից:
Քննարկման արդիւնքում յատկորոշելով իրենց համայնքում առկայ հրատապ բնապահպանական խնդիրները, «արեւորդիներն» ընտրում են դրանցից մէկը եւ լուծում առաջարկում դրա համար: Նախագծերի թեմաներն ամենատարբեր են՝ բնապահպանական ամսագիր, թղթի եւ պլաստիկի վերամշակում, հանրակրթական դպրոցներում տեղեկատւական քարոզարշաւի անցկացում, քաղաքային պուրակի վերականգնում, ցայտաղբիւրների վրայ փականների տեղադրում եւ այլն:
Նախագծերի շնորհանդէսները տեղի կունենան օգոստոսի 15-ին, ժամը 15:00-ին., Ծաղկաձորի «Գրողների ստեղծագործական տուն» համալիրում:
Վայրի բնութեան եւ մշակութային արժէքների պահպանման հիմնադրամը բնապահպանական կրթական ծրագիր է իրականացնում 2006թ.-ից: Ամառային դպրոցի կազմակերպումը նպատակ ունի ամփոփել տարւայ ընթացքում «Արեւորդի» էկօ-ակումբներում անցած դասընթացաշարերի արդիւնքները եւ պատանիներին ձեռք բերած գիտելիքները գործնականում կիրառելու եւ ամրապնդելու հնարաւորութիւն տալ:
13.08.2010, 19:23
Aysor.am

0 Պատգամ:
Post a Comment