Վիկը կմասնակցի «չորսի մրցաշարին»



Ինչպէս յայտնի է, ամերիկեան Showtime հեռուստաընկերութիւնը ցանկանում էր թեթևագոյն քաշային կարգի բռնցքամարտիկների մասնակցութեամբ մրցաշար կազմակերպել, որն իր ձևով նման է լինելու երկրորդ միջին քաշայինների Super Six մրցաշարին:
Հնարաւոր մասնակիցների թւում նշւում էին այդ քաշային կարգում աշխարհի ներկայ և նախկին չեմպիոններ Ֆերնանդօ Մոնտիելի, Եոննի Պերեսի, Ջոզեֆ Ագբեկոյի, Աբներ Մարեսի, Նոնիտօ Դոների և Վախթանգ Դարչինեանի անունները:
Սակայն Ֆերնանդօ Մոնտիելի և Նոնիտօ Դոների մրցամարտերի կազմակերպիչներն այդ մրցաշարի նկատմամբ հետաքրքրութիւն չեն ցուցաբերել: Նրանք մտադիր են իրենց 2 բռնցքամարտիկների միջև մրցամարտ անցկացնել տարեվերջին:
Showtime -ն արդէն աւարտում է մրցաշարի նախապատրաստական աշխատանքները: Այս մրցաշարին կմասնակցեն 4 բռնցքամարտիկներ: Ի տարբերութիւն Super Six-ի՝ մրցաշարը կանցկացւի օլիմպիական մրցակարգով, և կիսաեզրափակիչում Վախթանգ Դարչինեանը կհանդիպի Եոննի Պերեսի, իսկ Ջոզեֆ Ագբեկոն` Աբներ Մարեսի հետ:
Ինչպէս յայտնում է armsport.am-ը, այս 2 մրցամարտերն էլ կանցկացւեն նոյն օրը՝ նոյեմբերի 6-ին կամ դեկտեմբերի 18-ին: Սա հաստատել է Դարչինեանի և Պերեսի մրցամարտերի կազմակերպիչ Գերի Շօուն:
«Ես դեռևս պէտք է հանդիպեմ Showtime –ի ներկայացուցչի հետ, սակայն մենք գրեթէ ամէն ինչի մասին պայմանաւորւել ենք, և մրցամարտերը կկայանան»,- ասել է Շօուն:
Ագբեկոյի և Մարեսի ներկայացուցիչները նոյնպէս հաստատել են, որ հետաքրքրութիւն ունեն մրցաշարի հանդեպ:


Tert.am

0 Պատգամ: