Եւրախորհրդարանն աշնանը յայտարարութիւն կընդունի՝
դատապարտելով Նախիջեւանում Հայ մշակոյթի
յուշարձանների ոչնչացումը
Այս տարւայ աշնանը Եւրախորհրդարանում, ամենայն հաւանականութեամբ, յայտարարութիւն կընդունւի, որը կը դատապարտի Նախիջեւանում հայկական մշակոյթի յուշարձանների ոչնչացումը:Ինչպէս յայտնել է Բելգիայի հայկական կազմակերպութիւնների դաշնութեան նախագահ Գէորգ Մինասեանը, այդ ուղղութեամբ մեծ աշխատանք է տարւել, յայտարարութեան նախագիծն արդէն ուղարկւել է Եւրախորհրդարան: «Գործին քիչ բան է մնում` հայկական պետութեան աջակցութիւնը, սակայն այն ուշանում է: Այդուհանդերձ, գործընթացը սկսւել է, եւ, կարծում եմ, աշնանը Եւրախորհրդարանը կընդունի յայտարարութիւնը»,- յայտարարել է Մինասեանը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am
0 Պատգամ:
Post a Comment