Ադրբեջանից 235 թուրք է արտաքսւել



2010-ի առաջին կիսամեակում Ադրբեջանից արտաքսւել է Թուրքիայի 235 քաղաքացի, որոնք բնակւում էին առանց գրանցման:
Այս մասին, ինչպէս հաղորդում է «ԱՊԱ» լրատւական գործակալութիւնը, տեղեկացրել է Ադրբեջանի Ներքին գործերի նախարարութեան անօրինական միգրացիայի բաժնի պետ, ոստիկանութեան գնդապետ Ալի Մարդանովը:
Ըստ նրա` 2010-ի առաջին կիսամեակում ընդհանուր առմամբ յայտնաբերւել է Ադրբեջանում առանց գրանցման ապրող 1517 օտարերկրացի: Մարդանովը նշել է, որ նրանցից 1440-ը վտարւել է երկրից, իսկ 25-ը` տուգանւել:
Այս տարւայ առաջին կէսին Ադրբեջանից ամէնից շատ արտաքսւել պակիստանցիներ` 598 հոգի, ապա` 497 չինացի, 235 թուրք: Բացի այդ, վտարւել են նաև 53 թուրքմէն, 30 պարսիկ, 24 վրացի և 15 ռուս:
ԱՅՍՕՐ, 14:25
Aysor.am

0 Պատգամ: