Nabucco-ն կարող է երկարել
13:26 • 05.08.10
Օգոստոսին Անկարայում կստորագրւի Nabucco գազամուղի կառուցման աջակցութեան հարցով փոխըմբռնման համաձայնագիր։

Ինչպէս յայտնում են թուրքական լրատւամիջոցները, փաստաթուղթը կստորագրեն Թուրքիայի, Աւստրիայի, Հունգարիայի, Ռումինիայի և Բուլղարիայի նախարարները։ Ինչ վերաբերում է ֆինանսաւորման ու մատակարարման խնդիրներին, ապա դրանք նախատեսւում է լուծել մինչև 2011թ. սկիզբը։
Ներկայ պահին Nabucco–ի բաժնետէրերը գազի մատակարարման վերաբերեալ բանակցութիւններ են վարում Ադրբեջանի, Իրաքի, Թուրքմենստանի ու Ղազախստանի հետ։ Բանակցութիւնների դրական արդիւնքի դէպքում՝ Nabucco գազամուղի երկարութիւնը 3300 կմ–ից կհասնի 4000 կմ-ի, ինչը կըյանգեցնի գազամուղի արժէքի 10%–ով աւելացման։
Նշենք, որ Nabucco գազամուղի կառուցման համար, որով կասպիական բնական գազը Թուրքիայով ու Բալկաններով հասնելու է Կենտրոնական Եւրոպա, արդէն ստեղծւել է Nabucco Gas Pipeline İnternational GmbH միաւորումը, որում ներկայումս ընդգրկւած է նախագծի մասնակից երկրներից մէկական ընկերութիւն, որոնցից իւրաքանչիւրի մասնաբաժինը Nabucco Gas Pipeline International Ltd–ում կազմում է 16,67%, իսկ նախագծի ընդհանուր արժէքը կազմում է 7,9 միլիարդ եւրօ։Եւրոպա գազամատակարման իրականացումը նախատեսւում է սկսել 2013–ին։
Tert.am

0 Պատգամ:
Post a Comment