Թուրքիայում կարող է միայն թաւշեայ յեղաշրջում լինել
Թուրքիայում կարող է լինել այդ երկրի պատմութեան մէջ առաջին դէպքը, երբ ցամաքային զօրքերի հրամանատարը մեխանիկօրէն չի դառնում զինւած ուժերի գլխաւոր շտաբի պետ։
Այսօր սա լրագրողներին յայտնեց թուրքագէտ Արտակ Շաքարեանը՝ Aysor.am-ի թղթակցի խնդրանքով անդրադառնալով այն հանգամանքին, որ երէկ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գիւլը չի ստորագրել գլխաւոր շտաբի պետի նշանակման հրամանը։
Ըստ բանախօսի` եթէ մինչև օգոստոսի վերջը գլխաւոր շտաբի պետ չնշանակւի, Թուրքիայում կարող է մեծ սկանդալ առաջանալ, քանի որ այս ընթացքում ճնշումները հանդուրժած զինւորականութիւնը կարող է ըմբոստանալ։
Ա.Շաքարեանը իրական չի համարում զինւորականութեան կողմից յեղաշրջում իրականացնելու հնարաւորութիւնը: Նա նկատեց, որ Թուրքիայի զինւորականութիւնն այսօր այն միասնականութիւնն ու վճռականութիւնը չունի, ինչ 1980-ական թւականներին։
«Այսօր զինւորականութիւնը Թուրքիայում կարող է միայն թաւշեա յեղաշրջում անել՝ դատաւորների հետ համագործակցելով», – ասաց նա՝ աւելացնելով, որ սեպտեմբերի 12-ից յետոյ այդ հնարաւորութիւնը նոյնպէս կվերանայ, քանի որ վարչապետ Էրդողանի կողմից առաջարկւած Սահմանադրական փոփոխութիւնների փաթեթով դատարանն ազատւում է զինւորականների ազդեցութիւնից:
ԱՅՍՕՐ, 16:20
Aysor.am

0 Պատգամ:
Post a Comment