Հայոց Ցեղասպանութեան փոխհատուցման հայցի դէմ
Թուրքիան «3 ալիք» կոչւող ծրագրով է հանդէս գալու
Օգոստոս 12, 2010 11:14
Ամերիկահայ Կարպիս Դավուեանի եւ Հրայր Թուրաբեանի հայցն ընդդէմ թուրքական կառավարութեան եւ երկու թուրքական խոշոր բանկերի՝ այդ երկրին լուրջ մտորումների եւ նախապատրաստութիւնների առիթ է տւել։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիան այս դատական գործընթացի դէմ պատրաստւում է «3 ալիք» ծրագրով։ Ըստ այդմ, քննարկւում է, թէ ԱՄՆ օրէնքներն ի՞նչ հնարաւորութիւններ են տալիս նման փոխհատուցում պահանջելու կամ այլ երկրի դատարաններում դատական գործընթացներ սկսելու ժամանակ, քննարկւում է միջազգային իրաւունքի տեսանկիւնից, Թուրքիայի կողմից այդ դատական հայցն ընդունել-չընդունելու հնարաւորութիւնը, ուսումնասիրւում է այդ խնդրում միջազգային կնքւած համաձայնագրերը, որտեղ Թուրքիան կողմ է հանդէս եկել։ Վերջին կէտի համաձայն՝ 1921-ին կնքւած Կարսի պայմանագրի համաձայն, որի կողմերից էր Սովետական Հայաստանը, պայմանգրի կողմ երկրները որոշում են կայացրել, որ թշնամութիւն չունեն միմեանց նկատմամբ։ Լոզանի պայմանագիրն էլ հայերին իրաւունք էր տալիս 2 տարւայ մէջ վերադառնալ Թուրքիա։ 1934-1937 թւականների ընթացքում, Թուրքիան համաձայնել էր ԱՄՆ-ին՝ իր Հայ քաղաքացի միսիոներների համար 1.8 միլիոն փոխհատուցում վճարել։
Իր հերթին, թուրքական կառավարութեան եւ երկու բանկերի դէմ ներկայացւած հայցը պաշտպանող փաստաբաններից Մարկ Գերագոսը նշել է, թէ 180 օրւայ ընթացքում նոր փաստաթղթեր եւ ապացույցեր է ներկայացնելու։ «Ներկայումս Հայոց Ցեղասպանութեան ճանաչումից աւելի առաջ պէտք է ընթանալ՝ պահանջելով փոխհատուցում»,- ասել է նա։ Հայազգի փաստաբանը չի մանրամասնել պահանջւող գումարի ստոյգ թիւը, բայց նշել է, որ այն կլինի միլիարդաւոր դոլարներ։
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ:
Post a Comment