Thursday, August 12, 2010

Հրդեհներ Հայաստանում


Հրդեհներ

Հայաստանում


Ինչպէս տեղեկացնում են ՀՀ ԱԻն փրկարար ծառայութիւնից, օգոստոսի 11-ին, ժամը 13.36-ին ահազանգ է ստացւել, որ հրդեհ է բռնկւել Երեւանի Գիւրջեան փողոցի թիւ 10 շէնքին յարակից տարածքում: Դէպքի վայր է մեկնել մէկ մարտական հաշւարկ: Հրդեհը մեկուսացւել է ժամը 13.53-ին, մարւել` 14.05-ին:
Այրւել է 8 քմ մակերեսով ինքնաշէն տնակ եւ 3 քմ մակերեսով խոտածածկ տարածք:
Նոյն օրը, ժամը 18.08-ին ահազանգ է ստացւել, որ հրդեհ է բռնկւել Սիւնիքի մարզի Սիւնիք գիւղում: Դէպքի վայր է մեկնել մէկ մարտական հաշւարկ: Հրդեհը մեկուսացւել է ժամը 18.45-ին, մարւել` 19.30-ին:Ամբողջութեամբ այրւել է Ռ. Գրիգորեանին պատկանող տնակը` 27 քմ մակերեսով:
Օգոստոսի 11-12-ը ահազանգեր են ստացւել հանրապետութեան տարբեր խոտածածկ տարածքներում բռնկւած հրդեհների մասին: Մասնաւորապէս` Սիւնիքի մարզի Սիւնիք գիւղում այրւել է 3500 քմ մակերեսով խոտածածկ տարածք, Կապանի Զօրք թաղամասում` 5 հեկտար մակերեսով խոտածածկ տարածք եւ 2 փայտէ էլեկտրասիւն, նոյն մարզի Առաջաձոր գիւղում` 4 հեկտար մակերեսով խոտածածկ տարածք ու թփուտներ:
Գեղարքունիքի մարզում` Սեւանի քաղաքային զբօսայգում այրւել է 2000 քմ, Վարսեր գիւղի մօտակայքում` 3 հեկտար մակերեսով խոտածածկ տարածք, իսկ Սոթք գիւղի մօտ` 0,5 հեկտար ցորէնի արտ:
Լոռու մարզի Օձուն գիւղին յարակից սարալանջին այրւել է 2 հեկտար, Տաւուշի մարզի Արճիս գիւղի մօտ` 7000 քմ մակերեսով խոտածածկ տարածք ու մացառուտներ, Վայոց ձորի մարզի Գոմք գիւղի մօտ` 10 հեկտար, Արագածօտնի մարզի Ուշի գիւղում` 4000 քմ մակերեսով խոտածածկ տարածք:
Նոր Գեղի-Աշտարակ աւտոճանապարհի 11-րդ կմ-ում այրւել է 3000 քմ, Հրազդան-Սեւան աւտոճանապարհի 8-րդ կմ-ում` 3000 քմ, Մարալիկ-Քարաբերդ աւտոճանապարհի 1-ին կմ-ում` 2000 քմ, Տիգրանաշէն-Ուրցալանջ աւտոանապարհին` 1,2 հա, Աշտարակի խճուղում գտնւող “Հայֆիլմ” կինոստուդիայի տարածքում` 5 հեկտար մակերեսով խոտածածկ տարածք:
Երեւանի Դաւթաշէնի 1-ին թաղամասում այրւել է 1000 քմ, Հրազդանի կիրճում բռնկւած երկու տարբեր օջախներում` 2000 քմ մակերեսով խոտածածկ տարածք եւ 4000 քմ ծառապատ տարածք:
Դէպքերի վայրեր մեկնած հրշէջ-փրկարարների կողմից բոլոր հրդեհները մեկուսացւել են ու մարւել:


ԱՅՍՕՐ, 10:55
Aysor.am



0 Պատգամ: