ՀՀ արտաքին գործերի եւ մշակույթի
նախարարութիւնները կմասնակցե՞ն Սուրբ Խաչ
եկեղեցու պատարագին
«Նկատի ունենալով մինչ այս տեղի ունեցած սրբապղծութիւնները՝ անհրաժեշտ է նախ կրկին օծել թէ՝ եկեղեցին ու թէ՝ սպասները, եւ ապա Պատարագ մատուցել»
Օգոստոս 12, 2010 12:22
Հայաստանի արտգործնախարարութիւնը Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում մատուցւելիք պատարագին մասնակցելու պաշտօնական հրաւէր թուրքական կողմից առայժմ չի ստացել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խօսնակ Տիգրան Բալաեանը: Հայաստանի մշակոյթի նախարարութիւնը նոյնպէս առայժմ որեւէ հրաւէր չի ստացել: Նախարարութեան հասարակայնութեան հետ կապերի բաժնի պետ Գայեանէ Դուրգարեանը յայտնեց, որ քանի որ Թուրքիայի հետ Հայաստանը չունի դիւանագիտական յարաբերութիւններ, ապա հրաւէրքը պէտք է փոխանցւի Հայաստանի ԱԳՆ-ի միջոցով:
Յիշեցնենք, որ Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին Վանի նահանգապետի եւ Պոլսոյ Հայոց Պատրիարքարանի նախաձեռնութեամբ այս տարւայ սեպտեմբերի 19-ին կրկին կը «վերաբացւի» կրօնական արարողութիւնների համար։ Եկեղեցին վերանորոգւել է 2007-ին եւ գործելու է որպէս թանգարան: Թուրքական կողմի հաւաստիացմամբ, եկեղեցու գմբէթին խաչ կտեղադրւի: Թուրքիայի իշխանութիւնները թոյլ են տւել տարին մէկ անգամ այստեղ պատարագ մատուցել:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

*** Եկեղեցին իր գոյութիւնն արդարացնում է իր կիրակնօրեայ Պատարագներով, գմբէթի Խաչով ու սուրբերի պատկերներով։ Իսկ երբ այնտեղ ծածանւում է զաւթիչ «պետութեան» դրօշն ու սրբերի տեղը՝ Աթաթուրքի մեծադիր պատկերն է տեղադրւում, գոնէ մինչեւ այն ժամանակ որ այդպիսին է՝ եկեղեցի չի կարելի անւանել։ Նկատի ունենալով այն պարագան որ վերջին մէկ դարւայ ընթացքում սրբապղծութիւններ են տեղի ունեցել այնտեղ, ուստի անհրաժեշտ է նախ կրկին օծել թէ՝ եկեղեցին ու թէ՝ սպասները, եւ ապա Պատարագ մատուցել։ Պատարագելու վայրը պիտի օժտւած լինի այնպիսի տւեալներով, որոնցից զուրկ է Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին։ Առաւել եւս նզովեալ պիտի համարել բոլոր նրանց, որոնք քրիստոնեայ լինելով հանդերձ կը մասնակցեն այդպիսի պետական հրամայական թատրոնին, որին անամօթաբար կոչում են՝ Պատարագ։ Վ.
0 Պատգամ:
Post a Comment