Ֆրանսիացի հեռուստաաստղը բռնաբարել է ռուս զբօսաշրջուհու
Օգոստոս 01, 2010 16:48
Յայտնի հեռուստահաղորդավար, ֆրանսիական ՕրբիտTV հեռուստաալիքում համաշխարհային աստղերի մասին պատմող հաղորդաշարի պրոդիւսեր Հիւգո Դենվէր Ակասին Նիւ Եորքում ռուս զբօսաշրջուհու է բռնաբարել:
33-ամեայ ռուսաստանցին Ակասիի հետ ծանօթացել է առևտրի կենտրոնում: Նրա խօսքով, հեռուստաաստղը իրեն հրաւիրել է Մանհեթէնի Ռիվերսսայդ պարկ հաւաքոյթի, որի ժամանակ էլ բռնաբարել է: Ակասին սեռական կապը չի հերքում, սակայն նրա խօսքով ամէն ինչ սիրով է եղել: Ոստիկանութիւնը Ակասիին բաց է թողել $100 հազար գրաւի դիմաց:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: