Հայաստանում թմրամոլների թիւն
աճել է 50 տոկոսով
2010 թւականի Յունւարի 1-ի դրութեամբ Հայաստանում հաշւառւած է 1717 թմրամոլ, ինչը 50 %-ով գերազանցում է անցած տարւայ ցուցանիշը: Այդ մասին այսօր ասուլիսի ժամանակ յայտնեց Հայաստանի նարկոլոգիական կենտրոնի տնօրէն Պետրոս Սեմերջեանը, նշելով, որ ըստ մօտաւոր հաշւարկի` ուժեղ թմրամիջոցներ օգտագործողների թիւը երկրում հասնում է 5-7 հազարի, իսկ կանեփ օգտագործողների` մինչև 25 հազար մարդ:
«Հաշւառւած թմրամոլների թւի աճը պայմանաւորւած է երկու գործօններով` նրանց ընդհանուր թւաքանակի աճով և բուժհաստատութիւններ դիմելու քանակութեամբ: Այսօրւայ դրութեամբ թմրամոլների քանակի աճ նկատւում է ամբողջ աշխարհում»,-ասաց նա:
Ըստ բանախօսի` Հայաստանում հաշւառման տակ գտնւող թմրամոլների մեծ մասը 25-35 տարեկան տղամարդիկ են, հաշւառւած են նաև 22 կին թմրամոլ է: Պ.Սեմերջեանը նկատեց, որ թմրամոլները դիմում են բուժման, բնականաբար և հաշւառւում են միայն այն ժամանակ, երբ առողջական լուրջ խնդրիներ են ունենում`տարիներով թմրամիջոցներ օգտագործելու արդիւնքում:
Պ.Սեմերջեանը նշեց, որ թմրամոլութեան դէմ համատեղ աշխատանք են տանում առողջապահութեան և արդարադատութեան նախարարութիւնների, ոստիկանութեան համապատասխան ստորաբաժանումները: Նա ընդգծեց, որ թմրամիջոցների օգտագործումը քրէականօրէն պատժելի չէ, իսկ ՀՀ քաղաքացի հանդիսացող թմրամոլները համապատասխան բուժում են ստանում` պետպատւէրի շրջանակներում: «Այնուամենայնիւ, բուժումից յետոյ 80%-ը կրկին թմրամոլ է դառնում»,-յաւելեց նա, նշելով, որ թմրամոլութիւնից վերջնական բուժումը կախւած է անձի շրջապատից:
Ըստ փորձագէտի` ուժեղ թմրամիջոցները Հայաստան են մուտք գործում հիմնականում Իրանից, իսկ կանեփը հիմնականում տեղական ծագում ունի:
03.08.2010, 16:40
Aysor.am
0 Պատգամ:
Post a Comment