ՀՐԴԵՀԸ ՀԱՍԵԼ Է ԱՐԴԷՆ ՄԵՐ ԴԻՐՔԵՐԻՆ
Հայաստանի և Նախիջևանի սահմանային գօտում յուլիսի 31-ին բռնկւած հրդեհը շարունակւում է, թէև տարածւած հաղորդագրութեան մէջ ասւում է, որ հրդեհը սկսւել է 14:20-ին ու չեզոքացւել նոյն օրը` ժամը 16:25-ին, և այրւել է մօտ 100 հեկտար տարածք:
Նաև նշւում է, որ դէպքի վայր են մեկնել Վայքից մէկ մարտական հաշւարկ, մարզային փրկարարական ջոկատը, Եղեգնաձորից 3 և Ջերմուկից 5 հրշէջ-փրկարար: Սակայն թերթի հաւաստի տեղեկութիւններով` հրդեը շարունակւում է նաև այս պահին, և այն սկսւել է ոչ թէ 14:20-ին, այլ տարածքն այրւել է արդէն առաւօտեան 10-ին:
Հրդեհը տարածւում է մեծ արագութեամբ: Բաց տարածութիւնը, քամին և շոգ եղանակային պայմանները նպաստում են հրդեհի տարածմանը: Հրդեհը հասել է արդէն մեր դիրքերին և շարունակում է տարածւել առաջ:
Թէև չի նշւում հրդեհի պատճառը, սակայն գիւղացիների խօսքերով` հրդեհը բորբոքողները Նախիջևանի գիւղերից մէկի բնակիչներն են: Նրանք դիտաւորեալ հրդեհել են տարածքը` կանխատեսելով, որ այն կտեղափոխւի Հայաստանի տարածք:
Արդէն 3 օր է, հրդեհը չի մարում: Թերթի տեղեկութիւններով` դէպքի վայր է ժամանել մէկ հրշէջ մեքենայ, որին չի յաջողւել մարել հրդեհը` հակառակորդի դիրքերից անընդհատ հնչող կրակոցների պատճառով: Հիմա մեծ ցանկութեան դէպքում էլ հրշէջները չեն կարող առաջ գնալ և մարել կրակը, քանի որ այրւող տարածքն ականապատւած է:
Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում են Բարձրունի գիւղի բնակիչներն ու տեղի զինւորականները, բայց առայժմ ապարդիւն: Ի դէպ, զինւորականները նոյնպես համոզւած են, որ հրդեհը Նախիջևանի գիւղացիների ձեռքի գործն է: Հրդեհի պատճառով օգոստոսի 1-ին տեղի է ունեցել նաև ականի պայթիւն: Բարեբախտաբար, տուժողներ չկան:
«Հրապարակ»

0 Պատգամ:
Post a Comment