Նախորդ տարւայ համեմատ այս տարի շուրջ 7000
տոննայով աւելի խաղողի բերք է ակնկալւում
Օգոստոս 04, 2010 17:02
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմէն Գէորգեանը օգոստոսի 4-ին այցելել է Արարատի մարզ եւ մարզպետարանում համայնքների ղեկավարների մասնակցութեամբ աշխատանքային խորհրդակցութիւն է անցկացրել:

Ինչպէս NEWS.am-ը տեղեկանում է տարածքային կառավարման նախարարութեան մամուլի ծառայութիւնից, քննարկւել են Արարատի մարզում խաղողի բերքի ակնկալւող քանակի եւ մթերման գործընթացի կազմակերպման հետ կապւած հարցեր:
Փոխվարչապետը ներկաների ուշադրութիւնն է հրաւիրել այն համայնքների ցուցանիշների վրայ, որոնք նախորդ տարւայ նոյն ժամանակահատւածի համեմատութեամբ այս տարի աւելի ցածր կատարողական են ապահովել` յօրդորելով առաւելագոյն ջանքեր գործադրել ցուցանիշները բարձրացնելու ուղղութեամբ:
Այնուհետեւ Արարատի, Արմաւիրի, Արագածոտնի, Տաւուշի, Վայոց Ձորի մարզպետների, տարածքային կառավարման փոխնախարար Ա. Բախշեանի, ՀՀ գիւղատնտեսութեան փոխնախարար Ս. Գալստեանի մասնակցութեամբ քննարկւել են նշւած մարզերում խաղողի ակնկալւող բերքի, ինչպէս նաեւ մթերման գործընթացներն առաւելագոյն արդիւնաւէտ կազմակերպելու հետ կապւած հարցեր: Մարզպետարանների եւ ՀՀ գիւղատնտեսութեան նախարարութեան ներկայացրած տեղեկատւութեան համաձայն` նախորդ տարւայ համեմատ այս տարի շուրջ 7000 տոննայով աւելի խաղողի բերք է ակնկալւում:
Ա. Գէորգեանը ներկաներին յանձնարարել է օգտագործել մթերման բոլոր հնարաւորութիւնները` գիւղացու բերքի իրացումն անխափան եւ արդիւնաւէտ կազմակերպելու համար:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ:
Post a Comment