Հայաստանում հրդեհավտանգ իրավիճակ է
15:49 • 04.08.10
«Հայաստանում ստեղծւել է հրդեհավտանգ իրավիճակ»,– այսօրւայ ասուլիսի ժամանակ ահազանգեց Արտակարգ իրավիճակների նախարարութեան Փրկարար ուժերի վարչութեան պետի տեղակալ, գնդապետ Պավել Գիւզալեանը։

Ըստ Գիւզալեանի՝ այս տարւայ Յունւար–Յունիս ամիսներին Հայաստանում գրանցւել է 348 հրդեհ՝ նախորդ տարւայ նոյն ժամանակահատւածի 131 դէպքի համեմատ։ Այս տարւայ Յուլիսին Հայաստանում արձանագրւել է հրդեհի 796 դէպք՝ նախորդ տարւայ Յուլիսին արձանագրւած 167 դէպքի դիմաց։ ԱԻՆ պաշտօնեայի խօսքով՝ այս տարի հրդեհներից ամենաշատը տուժել են Արարատի, Վայոց Ձորի և Տաւուշի մարզերը։ Վերջին երկու մարզում, Գիւզալեանի խօսքով, վերջերս տեղի են ունենում հրդեհներ, որոնք ԱԻՆ–ում հակւած են դիտաւորութիւն որակել՝ նշելով, որ «այդ կրակները ադրբեջանցիներն են ուղղում դէպի Հայաստան»։ Այս վարկածը հաստատւել է նրանով, որ ըստ գնդապետի, երբ իրենք մօտեցել են հրդեհը մարելու, հնչել են կրակոցներ, և իրենք ստիպւած են եղել սպասել, մինչև կրակը հասնի աւելի անվտանգ գօտի, որից յետոյ միայն կարողացել են մարել այն։
Պավել Գիւոզալեանը ներկայացրեց նաև հրդեհների պատճառներն ու ազգաբնակչութեանը մի շարք խորհուրդներ տւեց։ Ըստ նրա՝ հրդեհների պատճառը հիմնականում կապւած է մարդկային գործօնի հետ, և յատկապէս հրդեհավտանգ իրավիճակ է այն վայրերում, որտեղ մարդիկ հանգստանում են։ Նա կոչ արեց բնակչութեանը՝ հեռանալուց առաջ հանգցնել իրենց հանգստավայրերում վառած խարոյկը, շատ զգոյշ լինել լուցկու, մինչև վերջ չհանգչած ծխախոտի, ինչպէս նաև կիսադատարկ ապակէ շշերի հետ, որոնք արևի ճառագայթի ներգործութեամբ կարող են յանգեցնել կրակի բռնկման։
Ինչ վերաբերում է ստեղծւած իրավիճակում ՀՀ ԱԻՆ տեխնիկական պատրաստւածութեանը, ապա ԱԻՆ մամուլի խօսնակ Նիկոլայ Գրիգորեանը նշեց, որ իրենք մոբիլիզացրել են ուժերը, բայց նաև ազգաբնակչութեան համագործակցութեան և աջակցութեան կարիքն ունեն։ Գրիգորեանը յայտնեց, որ օգոստոսի 11–ին Երևանի Հանրապետութեան հրապարակում իրենք կներկայացնեն Ճապոնիայից ստացած 28 հրդեհաշիջման մեքենաներ։
Մասնագէտները կոչ արեցին ազգաբնակչութեանը ծայրայեղ զգոյշ լինել և հրդեհի բռնկման դէպքում անմիջապէս զանգահարել հրշէջ ծառայութիւն՝ 1-01։
Tert.am

0 Պատգամ:
Post a Comment