Թուրքիայում Աղթամարի Ս.Խաչի վերաբացումը որպէս
եկամտի աղբիւր են դիտում
Օգոստոս 04, 2010 17:30
Թուրքիայի Վան քաղաքի տեղական Serivan թերթի տնօրղն Ազիզ Այքաչը յայտնել է, թէ Վանում արդէն 6 հազար ընտանիք պատրաստ են սեպտեմբերի 19-ին՝ Աղթամարի Ս. Խաչի վերաբացման օրը բացել իրենց տան դռները հայերի առաջ։

Ազիզ Այքաչը նշել է, որ հայերին իրենց տանը հիւրընկալելու ակցիան դրական արձագանքներ է ունեցել սփիւռքահայերի մօտ, եւ յայելել. «Օր օրի աւելանում է հայերին իրենց ընտանիքներում հիւրընկալել ցանկացողների թիւը։ Այս պահի դրութեամբ 5 հազար տուն պատրաստ է ընդունել հայերի, իսկ ընդհանուր առմամբ արդէն 6 հազար դիմում ենք ստացել»:
Ազիզ Աքչայի տեղեկացմամբ՝ Ստամբուլի «Ակօս» թերթի նախաձեռնութեամբ՝ 10 եւրոպացի լրագրողներ արդէն յայտնել են իրենց համաձայնութիւնը՝ լուսաբանել Ս. Խաչի վերաբացումը։ «Սպասում ենք, որ 10 հազար Հայ է ժամանելու Վան։ Այս իրադարձութիւնը կթեթեւացնի Հայ-թրքական լարւածութիւնը։ Մեր թերթն այդ օրերին կտպագրւի նաեւ հայերէնով»,- նշել է Ազիզ Աքչայը՝ ամփոփելով, թէ հայերի համար սուրբ համարւող Աղթամարի եկեղեցին կարող է դառնալ Վանի եկամտի աղբիւրը, եւ չպէտք է այդ առիթը բաց թողնել։
Նշենք, որ սեպտեմբերի 19-ի մօտենալուն զուգահեռ, թուրքական իշխանութիւնները տարբեր ճանապարհներով փորձում են աշխարհի ուշադրութիւնը սեւեռել իրենց այսպէս ասած «բարի կամքի» վրայ։
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ:
Post a Comment