Թուրքիայում վրացի զբօսաշրջիկներին էլ են

«կարգին» ծեծում

Օգոստոս 04, 2010 14:50
Թուրքիայի Մուղլա նահանգի Բոդրումի շրջանում հանգստացող Վրաստանի 2 քաղաքացի դաժան ծեծի են ենթարկւել թուրքերի կողմից։
Թուրքական Mynethaber-ի փոխանցմամբ՝ Վրաստանի քաղաքացիներ Ինդիկօ Ռամինաշվիլին եւ Կեկհաբերի Բոչորիշվիլին մտել են ոսկէ զարդերի խանութ, եւ խնդրել վաճառողին զարդերից մէկը մօտիկից ցոյց տալ։ Թուրք վաճառողի պնդմամբ՝ վրացի զբօսաշրջիկներից մէկը արագ գրպանն է դրել 3 հազար դոլար արժողութեամբ մի զարդ։ Վաճառողը նշել է, որը ինքը նկատել է գողութեան փաստը, երբ տեսել է, որ յիշեալ զարդը անհետացել է։ Այդ ընթացքում վիճաբանութիւն է ծագել վրացի զբօսաշրջիկների եւ թուրք վաճառողի միջեւ, իսկ վաճառողին օգնութեան եկած թուրք ընկերները դաժան ծեծի են ենթարկել 2 վրացիներին, եւ յանձնել ժանդարմերիային։
Վրացի զբօսաշրջիկները վնասւածքների պատճառով տեղափոխւել են հիւանդանոց, որից յետոյ նրանց դէմ քրէական գործ է յարուցւել։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: