Գտել են Մոցարտի դաշնամուրը
18:45 •0 5.08.10
Գերմանական Բադն–Բադէն քաղաքում յայտնաբերւել է դաշնամուր, որը, ամենայն հաւանականութեամբ, նւագել է Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը։ Այս մասին յայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով The Local–ին։

Այժմ 1760թ. երաժշտական գործիքը գտնւում է դաշնամուրի արհեստանոցում։ Գործիքի սեփականատէր Մարտին Բեքէրն այն գնել է 1980–ականների վերջին՝ հնաոճ իրերի ստրասբուրգցի վաճառականից։ Սակայն նա գործիքի վերանորոգմամբ չի զբաղւել, և դաշնամուրը քառորդ դար լքւած է մնացել։
2010–ին Բեքէրը որոշել է 5 միլիոն եւրոյով վաճառել դաշնամուրը և դրա մասին յայտարարութիւն է տեղադրել pianoscout.de կայքում։
Երբ երաժշտագէտ Անդրէաս Բոյերմանը տեսել է յայտարարութիւնը, զանգահարել է Բեքէրին ու ասել, որ այդ գործիքը, ամենայն հաւանականութեամբ, նւագել է Մոցարտը Ստրասբուրգում 1778թ. աշնանը։
Երաժշտագէտը ճանաչել է գործիքը Վիէննայում պահւող նկարի շնորհիւ, որում բացի Մոցարտից պատկերւած է նաև Հայդնը։
Tert.am

0 Պատգամ:
Post a Comment