«ReAnimania»-ն ընտրում է փառատօնի մասնակից

ֆիլմերին



«ReAnimania» անիմացիոն ֆիլմերի միջազգային երկրորդ փառատօնին մասնակցելու հայտերի ընդունումն արդէն աւարտւել է: Այս մասին Aysor-ի հետ զրոյցում յայտնեց փառատօնի ծրագրերի կոորդինատոր Կարինէ Արոյեանը: Այժմ փառատօնի ժիւրին ընտրում է, թէ որ ֆիլմերը կներկայացւեն փառատօնի շրջանակներում:
«Այս տարի փառատօնին մասնակցում են ֆիլմեր 32 երկրներից, ամենաշատ հայտերը եկել են Ֆրանսիայից, Հունգարիայից, ԱՄՆ-ից, անհամեմատ շատ թւով ֆիլմեր ունենք Ռուսաստանից` նախորդ տարւայ մի քանի ֆիլմի փոխարէն, այս տարի մասնակցութեան հայտ ներակայացրել են մի քանի տասնեակ ֆիլմեր»,- մանրամասնեց Կ. Արոյեան։
Փառատօնին մասնակցելու հայտ են ներկայացրել նախկինում մասնակցութիւն չունեցած մի շարք երկրների ներկայացուցիչներ` Թուրքիայից, Չեխիայից, Չինասատանից, Ճապոնիայից և այլն:
Հայաստանից մասնակցիների թիւը սակաւ է. այս տարի մասնակցելու են շուրջ 5 ֆիլմեր: Չնայած դրան` ըստ ծրագրերի կոորդինատորի, այս տարի ծրագիրը հարուստ է լինելու: Հարուստ է լինելու նաև վարպետութեան դասերի ծրագիրը:«Փառատօնին մասնակից ֆիլմերի մեծ մասի ցուցադրութիւնը լինելու է անվճար։ Յատուկ ֆիլմեր, որոնք պրեմիերաներ են կցուցադրւեն վճարովի»,- նշեց Կ. Արոյեանն ու յաւելեց. «Փառատօնը լրացուցիչ հայեցակարգ է մշակել լրագրողների և մասնագէտների համար, ովքեր մինչև օգոստոսի 15-ը գրանցւելով, կարող են դիտել փառատօնի ֆիլմերը այլ հայեցակարգով»: Յիշեցնենք` այս տարի «ReAnimania» փառատօնն անցկացւելու է սեպտեմբերի 9-13-ը: Փառատօնն իրականացւում է ՀՀ մշակոյթի նախարարութեան և Հայաստանի Ազգային կինոկենտրոնի աջակցութեամբ:
Փառատօնի շրջանակներում ներառւած ֆիլմերը ցուցադրւելու են «Նայիրի» և «Մոսկւա» կինոթատրոններում:

07.08.2010, 15:37
Aysor.am


0 Պատգամ: