ԱՄՆ-ում Հայ ընտանիքի սպանողին մեղադրանք է առաջադրւել
Օգոստոս 04, 2010 14:49
Ալբերտ Տէր-Սարգսեանին, ով մեղադրւում է Կարինէ Յակոբեանի սպանութեան մեջ, օգոստոստի 3-ին մեղադրանք է առաջադրւել նաեւ նրա ամուսնու եւ 8-ամեայ դստեր՝ 2008թ. տեղի ուենցած սպանութեան մէջ, նաեւ այս տարւայ սկզբին Սանսէթ փողոցում մարմնավաճառուհու վրայ յարձակւելու մէջ, գրում է «Los Angeles Times»-ը:
Պարբերականը մանրամասն ներկայացրել է գործի մանրամասները, որ ցնցել էր Լոս-Անջելեսի Հայ համայնքին: Ըստ աղբիւրի՝ Տէր-Սարգսեանը ԱՄՆ է եկել մօտ 10 տարի առաջ եւ, փաստաբանների խօսքով, իրեն վարձու մարդասպան է երեւակայել: Տէր-Սարգսեանն ու նրա կինը դարձել են Սաֆարեան-Հակոբեան զոյգի մտերիմ բարեկամը, հաղորդում է ոստիկանութիւնը:
2008թ. կէսերին Խաչիկ Սաֆարեանը խոստովանել է Տէր-Սարգսեանին, որ սիրավէպ է ունեցել այլ կնոջ հետ: Տէր-Սարգսեանը սիրահարւած է եղել Կարինէ Յակոբեանին եւ փորձել է օգտւել իրավիճակից: Սակայն երբ դաւաճանութիւնը բացայայտւել է, Կարինէ Յակոբեանը չի բաժանւել ամուսնուց; Դա վրդովեցրել է Տէր-Սարգսեանին, ով անցել է վճռական գործողութիւնների: Սաֆարեանը երկիրը լքելու անանուն սպառնալիքներ է ստացել: Մի քանի օր անց նա եւ դուստրը սպանւել են:
Սպանութիւնից յետոյ էլ Տէր-Սարգսեանը հետապնդել է Կարինէ Յակոբեանին, սակայն ապարդիւն: Ոստիկանութիւնը կարծում է, որ կնոջ մերժումն էլ եղել է նրան սպանելու պատճառը:
Ալբերտ Տէր-Սարգսեանի վրայ կասկած է առաջացել, երբ նրա ղեկավարը ոստիկանութեանը յայտնել է, որ նրա մօտ զէնք է տեսել:
Յիշեցնենք, որ Լոս-Անջէլեսում մարտի 26-ին սպանւել էր Կարինէ Յակոբեանը: Պարանոցի հատւածում հրազէնային վնասւածքով դին յայտնաբերել էր նրա 14-ամեայ դուստրը: 2008թ. դեկտեմբերի 11-ին սպանւել էին նրա ամուսինը՝ Խաչիկ Սաֆարեանն ու դուստրը՝ 9-ամեայ Լուսինէ Սաֆարեանը: Յակոբեանն ու Սաֆարեանն ամուսնացել էին Երեւանում եւ 2003թ. տեղափոխւել ԱՄՆ:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ:
Post a Comment