ԼՂՀ-ի չճանաչւածութիւնը խոչընդոտում է Ղարաբաղում

տեղեկատւական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը





Օգոստոս 12, 2010 19:29
ԼՂՀ-ում քայլեր են կատարւում տեղեկատւական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ուղղութեամբ, սակայն այս ոլորտի զարգացմանը խոչընդոտող հանգամանքներ կան, որոնցից մէկը` պետութեան չճանաչւած լինելն է: Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ հարցազրոյցում ասաց ԼՂՀ մշակոյթի եւ երիտասարդութեան հարցերի նախարար Նարինէ Աղաբալեանը: Նախարարի խօսքով` Ղարաբաղում բարելաււել է ինտերնէտ-կապը, համակարգչայնացւում են դպրոցները, ՏՀՏ ոլորտում ներդրումներ կատարողներին արտօնեալ պայմաններ են տրամադրւում եւ այլն։ Սակայն Ղարաբաղի՝ որպէս պետութիւն չճանաչւած լինելը որոշ խոչընդոտներ է յարուցում:
«Ղարաբաղը դեռեւս չճանաչւած հանրապետութիւն է, ինչի պատճառով մի շարք միջազգային բանկեր մեզ վարկեր չեն տրամադրում: Օրինակ` Հայաստանում տարբեր ծրագրեր են իրականացւում, թէկուզ` «Համակարգիչ բոլորի համար» ծրագիրը, սակայն Ղարաբաղը որպէս չճանաչւած երկիր կանգնում է շատ խնդիրների առաջ եւ չի կարողանում օգտւել նմանատիպ ծրագրերից. միջազգային բանկերը վարկեր չեն տրամադրում, իսկ ճանաչւած ընկերութիւնները ծրագրեր չեն իրականացնում այստեղ»,- ասաց նախարարը:
«ՏՀՏ ոլորտի զարգացման համար նախ եւ առաջ անհրաժեշտ է լուծել տեխնիկական խնդիրները` մարդկանց ապահովել համակարգիչներով, ինչպէս նաեւ ուշադրութիւն դարձնել համապատասխան կրթութեանը հէնց դպրոցներում»,- ասաց Ն. Աղաբալեանը` նշելով, որ օրինակ` դպրոցների համակարգչայնացման հարցը փորձում են լուծել սփիւռքի օգնութեամբ կամ ներքին միջոցներով:
Նախարարը բարձր գնահատեց առաջին անգամ Արցախում կազմակերպւած BarCampArtsakh 2010-ը` երիտասարդական ինտերակտիւ «ոչ կոնֆերանս»-ը, որը կարող է մեծապէս նպաստել Արցախում ՏՏ ոլորտի զարգացմանը:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: