Մէկ ամսից ԼՂՀ Ազգային ժողովը կայքէջ կունենայ



Օգոստոս 12, 2010 19:22
Ընդամէնը մէկ ամսից ԼՂՀ Ազգային ժողովը կունենայ իր կայքէջը, որը կարող է դառնալ օրէնքների նախագծերի քննարկումների եւ կարծիքների արտայայտման հարթակ: Այս մասին Շուշիի Նարեկացի արւեստի կենտրոնում, BarCampArtsakh 2010-ի մասնակիցների հետ հանդիպումից յետոյ, լրագրողներին ասաց ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլեանը: Նրա խօսքով`ԱԺ կայքէջի միջոցով ԼՂՀ քաղաքացիները հնարաւորութիւն կունենան հարցեր տալ եւ նամակներ ուղարկել ԼՂՀ Ազգային ժողովին:
ԱԺ նախագահը նշեց նաեւ, որ արդէն իսկ որոշակի պայմանաւորւածութիւններ են ձեռք բերւել Ղարաբաղում ինտերնէտի որակի լաւացման եւ սակագների նւազման համար: «Վստահ եմ՝ շուտով այս բոլոր հարցերի լուծումից յետոյ Ղարաբաղում ինտերնէտը ոչ միայն մատչելի կլինի, այլեւ դրան զուգահեռ կաւելանայ նաեւ ինտերնէտից օգտւողների թիւը»,- ասաց Ա. Ղուլեանը:
ԼՂՀ ԱԺ նախագահը, խօսելով ԼՂՀ-ում տեղեկատւական տեխնոլոգիաների զարգացման մասին, ասաց, որ ՏՀՏ զարգացումը կրկնակի կարեւոր է ԼՂՀ-ի համար` Ղարաբաղը արտերկրում ճիշտ ներկայացնելու առումով:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: