Նախիջեւանի հետ սահմանին հրդեհ

եւ պայթիւն է եղել



Օգոստոս 02, 2010 13:15
Յուլիսի 31-ին, ժամը 14.20-ի սահմաններում հրդեհ է բռնկւել Նախիջեւան-Հայաստան սահմանային գօտու խոտածածկ տարածքում, որը սպառնացել է Բարձրունի գիւղի ցորէնի դաշտերին:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայութիւնից NEWs.am-ին յայտնում են, որ դէպքի վայր է մեկնել Վայքից մէկ մարտական հաշւարկ, մարզային փրկարարական ջոկատը եւ Եղեգնաձորից երեք եւ Ջերմուկից հինգ հրշէջ-փրկարար: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաեւ մօտակայ զօրամասից 70 զինւոր եւ Բարձրունի գիւղի 20 բնակիչ:
Հրդեհը մեկուսացւել է ժամը 16.25-ին: Այրւել է մօտ 100 հեկտար խոտածածկ տարածք:
Օգոստոսի 1-ին, ժամը 10.24-ին Վայոց ձորի մարզից տեղեկութիւն է ստացւել, որ Նախիջեւան-Հայաստան սահմանային գօտում` Բարձրունի գիւղին յարակից չեզոք տարածքի ուղեկալում բռնկւած խոտի հրդեհի հետեւանքով տեղի է ունեցել ականի պայթիւն: Տուժածներ չկան, անձնակազմը գտնւում է անվտանգ գօտում:
Հրդեհը մարւել է ժամը 23.10-ին: Այրւել է 170 հեկտար արոտավայր:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: