Թուրքիայում հայերը ուխտ են կատարել Սասնայ Մարութայ սարում


Օգոստոս 05, 2010 13:09
Ներկայումս Թուրքիայի տարածքում գտնւող հայկական Սասունի Մարութայ սարի գագաթին գտնւող մատուռում մի խումբ հայեր իրականացրել են իրենց աւանդական ուխտը։
Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ ուխտաւոր հայերը, Բաթման նահանգի Սասունի քաղաքապետարանի, Սասունի մշակութային եւ կրթութեան միութեան հետ համատեղ կազմակերպել էին արշաւ դեպի Մարութայ սար, որտեղ հայերն իրենց ուխտն են կատարել, իսկ արաբները՝ Մարութայ սարի մօտ գտնւող Շէյխ Բազըթի սրբավայր են այցելել։
Մօտ 200 հոգանոց խումբը դէպի Մարութայ սար իր վերելքն սկսել է առաւօտեան ժամը 6:30-ին, եւ 2983 մետր բարձութիւն ունեցող գագաթին են հասել 2 ժամ յետոյ, որտեղ նախաճաշել են։ Գագաթին գտնւող մատուռում հայերը մոմ են վառել եւ աղօթել։
Աւելի ուշ արաբները եւ հայերը մատաղ են արել, եւ մատաղի մսով հիւրասիրել իրենց հետ ուխտի եկած թուրքերին եւ քրդերին։
Նշենք, որ Մարութայ սարը գտնւում է Արեւմտեան Հայաստանի Սասուն գաւառում եւ եղել է սասունցիների սիրած եւ պաշտելի սարը, որը կոչւել է նաեւ Մարաթուկ։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: