Աղթամարի Սուրբ Խաչի պատարագը` «թուրքական
քարոզչութեան օր»
«Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում սպասւող պատարագը Թուրքիայի համար հոգևոր միջոցառում չէ, այլ` քաղաքական-քարոզչական ակցիայ` շահագործելով մեր հոգևոր զգացումները»,- յայտարարեց Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հայ Դատի գրասենեակի և քաղաքական հարցերի գրասենեակի ղեկավար Կիրօ Մանոյեանը ու ընդգծեց. «Սա հայերի մասնակցութեամբ` թուրքական թատրոն է, բայց ոչ հոգևոր»:
Քաղաքագէտի խօսքերով` արարողութիւնը քաղաքական հետևանք չի կարող ունենալ, որովհետև բացի նրանից, որ Թուրքիան քարոզչական առումով կարող է դրական վարկանիշ ձեռք բերել, Հայաստան-Թուրքիա յարաբերութիւններում ոչ մի ձեռք բերում չի լինի, որովհետև առ այսօր նոյնիսկ Հայաստանի պետութիւնը պաշտօնապէս չի էլ հրաւիրւել: Ըստ նրա, միւս կողմից, Թուրքիան չի էլ ցանկանում սա որպէս առիթ օգտագործել` նոր թափ հաղորդելու Հայ-թուրքական յարաբերութիւններին:
«Սա քարոզչական ակցիայ է, որպէսզի Թուրքիան աշխարհին ցոյց տա, թէ բարի կամք է դրսևորում Հայաստանի ու հայերի նկատմամբ»,- նշեց Կ. Մանոյեանն ու յաւելեց, որ այս մասին շատ լաւ պէտք է գիտակցեն յատկապէս նրանք, ովքեր «դրսից են մասնակցութիւն ունենալու և Թուրքիայի քաղաքացիներ չեն»:
Կ. Մանոյեանը յայտնեց նաև, որ Թուրքիայում դեռևս յստակ էլ չէ, թէ ինչ արարողութիւն է տեղի ունենալու: Նա մտահոգութիւն յայտնեց, որ հնարաւոր է արարողութեանը ներկայ գտնւեն թուրք պաշտօնեաներ և տեղի ունենայ այն, ինչ Սուրբ Խաչ եկեղեցու բացման ժամանակ էր, երբ եկեղեցու վրայ փակցրել էին թուրքական դրօշ, Աթաթուրքի նկարը և այլն, ինչն իսկական խայտառակութիւն կլինի:
«Անշուշտ, մեզ համար Սուրբ Խաչը մնում է եկեղեցի, ոչ թէ թանգարան, և մենք ասում ենք` թող մենք այնտեղ գնանք, աղօթենք ամէն օր` տարին 364 օր, ու թող սեպտեմբերի 19-ին էլ լինի թուրքական քարոզչութեան օր»,- ամփոփելով` շեշտեց Կ. Մանոյեանը:

13.08.2010, 18:25
Aysor.am
Aysor.am
0 Պատգամ:
Post a Comment