Գերմանիայի ԱԳՆ հոմոսեքսուալիստ ղեկավարը

խոստացել է քիչ հանդիպել իր «սիրեցեալին»



Օգոստոս 14, 2010 17:04
Գերմանիայի ԱԳ նախարար, փոխկանցլեր եւ հոմոսեքսուալիստ Գիդօ Վեստերվելլեն յայտարարել է, որ պաշտոօնական շրջագայութիւնների մեկնելիս իր հետ չի վերցնի իր սիրելի Միխայէլ Կրոնցին, եթէ այդ երկրներում հոմոսեքսուալիզմն արգելւած է կամ համարւում է քրէօրէն հետապնդելի արարք: Այս մասին գրում է Lenta.ru-ն յղում անելով Spiegel-in:
Միաժամանակ, Գերմանիայի ԱԳ նախարարն ընդգծել է, որ անհրաժեշտ է ապրել հանդուրժողականութեան սեփական ընկալումներին համապատասխան եւ չհարմարւել նրանց, որոնց մօտ այդ հանդուրժողականութիւնը պակաս է: Նա նաեւ նշել է, որ իր սեքսուալ կողմնորոշումը ոչ մի կերպ չի սահմանափակում իր գործունէութիւնը ԱԳՆ ղեկավարի պաշտօնում:
«Մենք ցանկանում ենք ամբողջ աշխարհում հանդուրժողականութեան սկզբունքներ քարոզել, սակայն մենք չէինք ցանկանայ, որ մեր չմտածւած գործողութիւնների պատճառով լրիւ հակառակ արդիւնք ստացւէր»,- յայտարարել է Վեստվերվելլեն:
Գիդօ Վեստվերվելլէն յիշեցրել է, որ աշխարհի 75 երկրներում հոմոսեքսուալ յարաբերութիւնները քրէական հետապնդման հիմք են, իսկ 7 երկրներում` Սաուդեան Արաբիայում, Սուդանում, Եմենում, Մավրիտանիայում, Իրանում, Սոմալիում եւ Նիգերիայում դրա համար մահապատիժ է նախատեսւած:
Փոխկանցլերի «երկրորդ կէսի» արձագանքն այս ամէնին անյայտ է:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: