Սիլվեստր Ստալոնէն ճանաչւել է մարտաֆիլմերի

լաւագոյն դերասան



Սիլվեստր Ստալոնէն գլխաւորել է մարտաֆիլմերի ժանրի լաւագոյն դերասանների վարկանշային ցուցակը։ Այս տւեալն է ստացւել Եւրամիութեան երկրներում անցկացւած սոցիոլոգիական հետազոտութեան արդիւնքում։
Վարկանիշի երկրորդ հորիզոնականում ամերիկացի դերասան Բրիւս Ուիլիսն է, որին համաշխարհային ճանաչում է բերել 1988թ. «Պինդ ընկոյզ» ֆիլմը։
Երրորդ տեղում է Կալիֆոռնիայի ներկայիս նահանգապետ Առնոլդ Շւարցենէգերը, որը համաշխարհային կինոյի աստղերի շարքում ամրապնդւեց 1984թ. «Տերմինատոր» ֆիլմի թողարկումից յետոյ։
Սիլվեստր Ստալոնէն խոստովանել է, որ միշտ Բրիւս Ուիլիսին և Առնոլդ Շւարցենեգէրին դիտարկել է որպէս սինեմատոգրաֆում շատ վտանգաւոր մրցակիցների։
Նշենք, որ վարկանշային աղիւսակի 4-րդ տեղում կին է՝ Լինդա Հեմիլթոնը, որին հռչակ բերեց «Տերմինատոր» և «Տերմինատոր 2. Դատաստանի օրը» ֆիլմերում Սառա Կոնորի դերը։ 5-րդ հորիզոնականում Ժան Կլոդ Վան Դամն է, 6-րդում՝ Սթիվէն Սիգալը, 7-րդում՝ Չաք Նորիսը։
Tert.am

0 Պատգամ: