Կիրսան Իլիւմժինով. -
Հայաստանը և Ադրբեջանը փոխզիջման չգնացին
08:53 • 02.08.10
ՖԻԴԷ- ի նախագահ Կիրսան Իլիւմժինովը «Սպորտ- Էքսպրէսին» տւած հարցազրոյցում անդրադարձել է յաւակնորդների մրցաշարը Բաքւից Կազան տեղափոխելու հարցին. «Մենք մինչև վերջին պահը խորհրդակցում էինք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանի հետ` այն յոյսով, որ կգտնենք փոխզիջումային որոշում: Սակայն, երբ պարզ դարձաւ, որ մրցաշարի կայացումը վտանգի տակ է, սկսեցինք այլ տարբերակ փնտրել: Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի առաջարկը` մրցաշարը Կազանում անցկացնելու վերաբերեալ, ոգևորութեամբ ընդունւեց ֆեդերացիայի նախագահութեան գործկոմի կողմից:
Ինչպէս յայտնում է armsport.am-ը, ՖԻԴԷ-ի նախագահն անդրադարձել է նաև այն հարցին, թէ ինչու Մամեդեարովին իրաւունք է տրւել մասնակցելու յաւակնորդների մրցաշարին, քանի որ այն կայանալու է ոչ թէ Ադրբեջանում (այս դէպքում կազմակերպիչ երկիրն իրաւունք ունի մէկ խաղացող էլ յայտաւորել), այլ` Ռուսաստանում: Եւ ակամայ ծնւում է այն միտքը, արդեօ՞ք ադրբեջանական փողերով չի անցկացւելու մրցաշարը. «Ոչ մի դէպքում: Մրցանակային հիմնադրամը երաշխաւորել է Ռուսաստանի շախմատի ֆեդերացիան: Նախագահական խորհրդում յայտարարւել է, որ այն կլինի 500 հազար եւրոյից ոչ պակաս:
Ես շնորհակալ եմ Ադրբեջանի շախմատի ֆեդերացիային, որն ըմբռնումով մօտեցաւ այն մրցաշարը Բաքւում չանցկացնելու որոշմանը: Մենք նախապէս պայմանաւորւել էինք, որ նրանց շախմատիստներից մէկին լրացուցիչ տեղ է յատկացւելու, հետևաբար իրավիճակի փոփոխութիւնից յետոյ ճիշտ չհամարեցինք փոխել մեր նախնական որոշումը»,- պարզաբանել է Իլիւմժինովը:
Tert.am

0 Պատգամ:
Post a Comment