Բաքւում Թուրքիայի դեսպան.–

Ղարաբաղեան հիմնախնդիրը Թուրքիայի

ազգային հարցն է


11:45 • 05.08.10
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գիւլն Ադրբեջան կատարելիք այցի ընթացքում այլ հարցերի թւում քննարկելու է նաև Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացը:
Այս մասին, ադրբեջանական Trend գործակալութեան փոխանցմամբ, յայտարարել է Բաքւում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըչը:
«Դա տարածաշրջանի ընդհանուր խնդիրն է, այդ թւում` և Թուրքիայինը: Բոլորը պէտք է հասկանան և հաշտւեն այն մտքի հետ, որ Թուրքիան Ղարաբաղեան հակամարտութիւնը դիտում է որպէս իր ազգային հարց»,- ասել է թուրք դիւանագէտը` ընդգծելով, որ Գիւլի այցելութեան կոնկրէտ օրն առայժմ յայտնի չէ:
Հուլուսի Քըլըչը, անդրադառնալով Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացին, յայտարարել է, որ «եթէ Հայաստանը ցանկանում է խաղաղութիւն հաստատել մի եղբօր հետ, ապա պէտք է հաշտւի նաև միւսի հետ: Թուրքիան առաջին հերթին ձգտում է ապահովել տարածաշրջանային խաղաղութիւն, այլ ոչ թէ` երկու երկրների միջև յարաբերութիւնների վերականգնում»:
Նշենք, որ աւելի վաղ Ադրբեջան այցելած Թուրքիայի պետնախարար Զաֆեր Չաղլայանը յայտարարել էր, որ օգոստոսին Բաքու կայցելի Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գիւլը:Յիշեցնենք, որ այս տարւայ Յունիսին Թուրքիայի Ազգային մեծ ժողովի ամբիոնից Թուրքիայի պետնախարար և փոխվարչապետ Ջեմիլ Չիչեքը յայտարարել էր, որ ինչպէս կիպրական հիմնախնդիրը, այնպէս էլ Ղարաբաղեան հակամարտութիւնը դասւում են Թուրքիայի ազգային հարցերի թւին:
Tert.am

0 Պատգամ: