Յոյները հետևեցին հայերի օրինակին
Եւս մէկ հայց ընդդէմ Թուրքիայի
12:08 • 02.08.10
Կիպրացի յոյները դատական հայց են ներկայացրել ընդդէմ Թուրքիայի կառավարութեան՝ պահանջելով 170 միլիարդ դոլարի փոխհատուցում կղզու օկուպացիայի համար։
Կրօնական և էթնիկ զտումների փաստով դատական հայցը կիպրացի յոյների անունից Վաշինգտոնի շրջանային դատարան է ներկայացրել փաստաբան Աթհան Ցիմպեդեսը։ Անցեալ տարի կիպրացի յոյները պահանջում էին 1 տրեյլիոն դոլար։
Յիշեցնենք, որ օրեր առաջ Լոս Անջէլեսի հայերը հայց էին ներկայացրել ընդդէմ Թուրքիայի կառավարութեան, Կենտրոնական բանկի և Գիւղատնտեսութեան բանկի՝ փոխհատուցում պահանջելով 20-րդ դարասկզբին Հայոց Ցեղասպանութեան ժամանակ կորցրած իրենց անշարժ և շարժական գոյքի, բանկային հաշիւների դիմաց։
Փաստաբանները նշել էին, որ սա առաջին դէպքն է, երբ ուղիղ հայց է ներկայացւում թուրքական կառավարութեան դէմ։
Tert.am

0 Պատգամ:
Post a Comment