ԱՄՆ-ը իր հայեացքը սեւեռել է Թուրքիային
Օգոստոս 02, 2010 09:59
Վաշինգթոնը, երեւում է, փոխզիջում է գտել Իրանի դէմ հակահրթիռային պաշտպանութեան տարրեր տեղակայելու հարցում: Ինչպէս հաղորդում է The Washington Post-ը, ԱՄՆ-ի պլանների մէջ մտնում է 2011 թւականին նման տարրեր տեղակայել Բուլղարիայում եւ Թուրքիայում:
Բացի այդ, Պենտագոնը մտադիր է ռադարներ դնել Իսրայէլում կամ Պարսից ծոցի երկրներում: Այդ տարածաշրջանում արդէն մի քանի այդպիսի համակարգեր կան եւ ԱՄՆ-ը նաեւ ցանկանում է արդիականացնել դրանք:
Յիշեցնենք, որ աւելի վաղ ԱՄՆ-ը ցանկանում էր հակահրթիռային պաշտպանութեան համակարգեր տեղակայել Լեհաստանում ու Չեխիայում: ԱՄՆ վարչակազմում հաւաստիացնում էին, որ Patriot համակարգերը Լեհաստանում տեղակայելը որեւէ կերպ չի վնասում Ռուսաստանի շահերին: ԱՄՆ նոր վարչակազմը որոշել է փոխզիջումային լուծում գտնել այդ հարցին:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ:
Post a Comment