Թուրքիայի կառավարութեան դէմ ամերիկահայերի հայցը
փաստարկւած է Օսմանեան փաստաթղթերով
14:29 • 03.08.10
«Թուրքիայի կառավարութեան դէմ ամերիկահայերի դատական հայցը հիմնաւորւած է Օսմանեան փաստաթղթերով։
Այսինքն, 1915 թ. մայիսի 27–ին բռնագաղթի մասին պաշտօնական հրամանը եղաւ, և դրանից մի քանի շաբաթ անց՝ յունիսի 10–ին, կրկին Օսմանեան պետութիւնում հրաման արձակւեց բռնագաղթած հայերի հողերի և ունեցւածքի՝ պետական վերահսկողութեան տակ անցնելու մասին»,– այսօրւայ ասուլիսի ժամանակ ասաց թուրքագէտ Արտակ Շաքարեանն՝ անդրադառնալով ամերիկահայերի կողմից թուրքական կառավարութեանը դէմ ներկայացւած դատական հայցին, որով Հայոց Ցեղասպանութեան ժառանգները Թուրքիայից պահանջում են իրենց կորցրած անշարժ և շարժական գոյքի և բանկային հաշիւներում ունեցած գումարի փոխհատուցում։«Այս ամէնը յստակ գրւած է, այսինքն, եթէ մենք մուտք ունենանք Օսմանեան արխիւներ, մենք կկարողանանք նաև իրաւարար, հէնց օսմանցիների փաստաթղթերով ապացուցել, որ այո, բռնագանձւել են հայկական հողերն ու փողերը և օգտագործւել են հէնց նոյն պետական բանկերի կողմից»,- ասաց Շաքարեանը։
Теrt.am-ի հարցին, թե ի՞նչ հիմքեր պէտք է վկայաբերեն փաստաբանները, որպէսզի յաղթեն դատական հայցը, Արտակ Շաքարեանը պատասխանեց. «Առաջինը պէտք է շեշտել օրէնքի այն բացառութիւնը, որ չնայած ԱՄՆ–ն չի կարող Թուրքիային պատասխանատւութեան ենթարկել, սակայն Օսմանեան կայսրութիւնը միջազգային նորմերը խախտելով է բռնագանձել հայերի ունեցւածքը»։ Որպէս մէկ այլ հիմք՝ թուրքագէտը մատնանշեց Լոզանի պայմանագրի 30, 31, 32 կէտերը, որոնցով Թուրքիան պարտաւորւում էր 1920 թ–ից երկու տարւայ ընթացքում վերադարձած հայերին տալ իրենց գոյքն ու ունեցւածքը։ Ըստ մասնագէտի՝ Թուրքիան այսօր պատճառաբանում է, որ հայերն են մեղաւոր, թող այդ ժամանակ գային ու ստանային իրենց ունեցւածքը, մինչդեռ հայերը պէտք է դատարանին ապացուցեն, որ այդ տարիներին իրենք չէին կարող վերադառնալ իրենց բնակավայրեր, քանի որ իրենց կեանքի նկատմամբ դեռևս սպառնալիք կար։
«Այսօր Արևմտեան Հայաստանի տարածքում բնակւող քրդերի ու թուրքերի մեծ մասը բնակւում է հողատարածքներում, որոնք իրենց չեն պատկանում փաստաթղթով։ Այսինքն, փաստաթղթերը մինչև հիմա հայերի անունով են»,– յայտարարեց Արտակ Շաքարեանը՝ ընդգծելով այս դատական հայցի կարևորութիւնը և աւելացրեց, որ եթէ այս հայցը յաղթանակ բերի, այն նախադէպ կդառնայ շատ գործընթացների համար։ Ի դէպ, վերջինս չկիսեց Հայոց Ցեղասպանութեան թանգարան–ինստիտուտի տնօրէն Հայկ Դեմոյեանի կարծիքը, թէ նման հայցերը կարող են չտեղավորւել հայկական ծրագրերի մէջ։ Շաքարեանը համոզւած է, որ նման հայցերն ի վերջոյ արդիւնք տալու են։
Մասնագէտի տեղեկացմամբ, Օսմանեան կայսրութիւնում հայերի ունեցւածքի կորուստները 1925 թ. հաշւել են ամերիկացի մասնագէտները. դրանք կազմում են 14,5 միլիարդ ֆրանկ, ինչը համարժէք է 100 միլիարդ դոլարին։
Թուրքագէտն անդրադարձաւ նաև Թուրքիայում այս հայցի արձագանքներին՝ նշելով, որ նրանք վախեցած են և առայժմ հանգստացնում են հասարակութեանը՝ ասելով, թէ յիշեալ դատական հայցը չի կարող իրաւական հիմք ունենալ։«Թուրքերը պատրաստ չէին սրան։ Նրանք չէին պատկերացնում, որ հայերը հատուցումը կարող էին այս ձևով պահանջել»,– ասաց Շաքարեանը՝ յաւելելով, որ առայժմ Թուրքիայում հայցի հետ կապւած արձագանքները պաշտպանւողական են։
Tert.am

*** Կցւած փաստաթուղթը պատկանում է այս վեբլագին։
0 Պատգամ:
Post a Comment