Նաւասարդին` ուխտագնացութիւն դէպի Արցախի Տիգրանակերտ



Այսօր` Հայոց Բուն Տոմարի` Նաւասարդի օրը, Արցախի Տիգրանակերտ քաղաքում երեկոյեան տեղի է ունենալու Հայոց արքայ Տիգրան Մեծի 2150-ամեակին նւիրւած յուշաքարի բացում, որից յետոյ Ստեփանակերտում տեղի կունենայ տօնական միջոցառում և կցուցադրւի «Տիգրան Մեծ» ֆիլմը: Այս առիթով «Սերունդ» հայապահպան միաւորում հասարակական կազմակերպութիւնն այսօր ուխտագնացութիւն է կազմակերպել` դէպի Արցախի Տիգրանակերտ: Այս մասին յայտնում են կազմակերպութեան մամուլի ծառայութեան բաժնից:Ուխտագնացութիւնը մեկնարկը տրւել է առաւօտեան. Հայկ Նահապետի արձանին կազմակերպութեան անդամները ծաղկեպսակներ են դրել: Ուխտագնացութեան շրջանակներում օգոստոսի 12-ին Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում տեղի կունենայ ոգեկոչման արարողութիւն, իսկ Բերձոր քաղաքում Տիգրան Արքայի 2150-ամեակին ու Սևրի պայմանագրի կնքման 90-ամեակին նւիրւած դասախօսութիւններ կընթերցւեն:


ԱՅՍՕՐ, 11:38
Aysor.am

0 Պատգամ: