Խնդիրը Սահմանի Ճանաչման Մէջ է
«Այդ արձանագրութեան մէջ կայ մի կէտ, որ ուղղակիօրէն խաչ է քաշում Սևրի դաշնագրի վրայ»
ՀՀ Գիտութիւնների Ազգային Ակադեմիայի Պատմութեան ինստիտուտի տնօրէն Աշոտ Մելքոնեանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խօսելով Հայ-թրքական արձանագրութիւնների շուրջ, նշեց, որ ասելով, թէ թողնում ենք, որ թրքական կողմը խորհրդարանական մակարդակով վաւերացնի Հայ-թրքական արձանագրութիւնները, իսկ յետոյ մենք կանդրադառնանք` «մենք ուղղակիօրէն մեզ մատնում ենք պասիւութեան, որովհետև այդ արձանագրութիւնների ճակատագիրը ամբողջովին թողել ենք թրքական կողմին»:
Պատմաբանը կարծիք յայտնեց, որ Թուրքիայի օրէցօր կոշտացող քաղաքականութեան պայմաններում, Հայաստանն իր կեցւածքին պէտք է աւելացնի մի հանգամանք. «Թուրքիայի կողմից վաւերացումը չպէտք է նշանակի ուղղկիօրէն վաւերացում նաև հայկական կողմից»:
«Այդ արձանագրութեան մէջ կայ մի կէտ, որ ուղղակիօրէն խաչ է քաշում Սևրի դաշնագրի վրայ»,- շեշտեց պատմաբանը և մէջբերեց` դէ իւրէ ճանաչում է Ախուրեան-Արաքսը` որպէս պետական սահման Հայաստանի Հանրապետութեան և Թուրքիայի միջև:
Ա. Մելքոնեանն ընդգծեց, որ մենք դէմ չենք Թուրքիայի հետ դիւանագիտական յարաբերութիւններ հաստատելուն, սահմանի բացմանը, այլ խնդիրը սահմանի ճանաչման մէջ է:

10.08.2010, 14:54
Aysor.am
0 Պատգամ:
Post a Comment