Hürriyet Daily News. –
Փորձագէտների կարծիքը Թուրքիայի դէմ ամերիկահայերի հայցի վերաբերեալ
Օգոստոս 02, 2010 10:16
Ամերիկահայ փաստաբանների դաշնային հայցը թուրքական կառավարութեան եւ երկու թուրքական բանկերի դէմ կասկածի տակ է դրւել միջազգային իրաւունքի մասնագէտների կողմից, ովքեր նշում են, թէ պետութեան դէմ չի կարող հայց ներկայացւել տեղական դատարանում, գրում է թրքական Hürriyet Daily News & Economic Review-ն:
«Այդ հայցը ներկայացւել է, որ օրակարգում պահւեն հայերի պնդումները: Նրանք չեն յաղթի գործը: Դա արւում է 2015թ. տարեդարձի շրջանակներում, քանի որ ձգտում են հայցին կոլեկտիվ բնոյթ հաղորդել, հայցի քննութիւնը առնւազն կձգւի հինգ տարի»,- ասել է միջազգային իրաւունքի մասնագէտ Իբրահիմ Քայան:
Քայան այն փորձագէտներից է, ով պնդում է, թէ տեղական դատարանը չի կարող գործ յարուցել պետութեան դէմ միջազգային իրաւունքի հարցով: Նա նկատել է, որ դատարանը չի կարող ընդունել հայցն այդ հիմնաւորմամբ: Միւսները, սակայն, նշել են, թէ դատարանը կարող է ընդունել հայցը, եթէ գտնի, որ բանկերը լիակատար պետական հաստատութիւններ չեն:
«Քանի որ Զիրաաթն ու Կենտրոնական բանկը պետական բանկեր են, տեսականօրէն նրանց կարող է հայց ներկայացւել միայն թուրքական դատարաններում»,- ասել է Քայան. «Բայց Լոզանի եւ Կարսի պայմանագրերը ժամկէտ են սահմանում նման պահանջների համար, իսկ այդ ժամկէտն արդէն աւարտւել է»:
Պրոֆեսոր Հուսէյն Փազարչին ասել է, թէ ամերիկեան դատարանը կարող է ընդունել հայցը, թէեւ կարծում է, որ դատարանը չպէտք է պետութեան դէմ հայց ընդունի: Դատարանը պէտք է գնահատաի, արդեօ՞ք այդ բանկերը պետական են, նաեւ կարող է որոշել, որ բանկերը չեն կարող փոխարինել պետութեան, անգամ եթէ պետական են:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ:
Post a Comment